Կիրակի, 22 Դեկ 24, 11:09

Երբեք ուշ չէ ձեզ հարցնել՝ ես զբաղվում եմ գործով, թե՞ հիմարությամբ: Ա. Չեխով

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Ակնոցներ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն
Ակնոցներ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` Karen85 | 18 Դեկ 12 12:58

Ակնոցներ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ակնոց կրում էին կամ տեսողությունը կարգավորելու կամ արևից պաշտպանվելու համար: Այսօր ակնոցը հագուկապի անհրաժեշտ լրացումներից մեկն է: Ակնոցը կարող է խորհրդավորություն տալ ձեր տեսքին, ապահովել գիտությամբ զբաղվողի վարկը: Իսկ եթե այնքան հանրահայտ եք, որ ուզւմ եք թաքնվել երկրպագուների հետևող հայացքներից, ակնոցը կարող է լավագույն օգնականը լինել:
Բոլոր դեպքերում ակնոցի ընտրության հարցում չպետք է հետ մնալ նորաձևությունից: Շարունակում են նորաձև մնալ դասական ակնոցները: Աշխարհահռչակ ֆիրմաների առաջարկած տեսականիում հաճախ տեղ ունեն թանկարժեք մետաղները: Ինչ խոսք, գներն այնքան էլ մատչելի չեն, սակայն կա արդարացում. դասական ակնոցը կարելի է կրել մի քանի տարի: Ամենօրյա գործածության համար խորհուրդ է տրվում գործածել փոքր-ինչ ձգված, հաստ շրջանակով ակնոցներ: Բարձրաստիճան տիկնայք առավել հաճույքով են կրում կրիայի պատյանից պատրաստված շրջանակով ակնոցներ: Իսկ երիտասարդությունը նախապատվությունը տալիս է թեթեև, բազմագույն ակնոցներին, որտեղ ապակուն փոխարինում է պլաստմասսան: Նրանք, ովքեր սիրում են իրենց տեսքով ցնցել ներկաներին, կարող են ընտրել արտառոց ձևեր ունեցող շրջանակներ:
Հետզհետե վերանում է կանանց և տղամարդկանց ակնոցների խիստ տարբերակումը: Սակայն ինչ ակնոց էլ կրեք, մի մոռացեք, որ դրանց առաջնային կոչումը արևի ճառագայթներից պաշտպանելն է: Շոու բիզնեսով զբաղվողներն ու հանրահայտ աստղերը գրեթե միշտ նախապատվությունը տալիս են սև ապակիներին: Դրանք, ինչ խոսք, իրենց պաշտպանիչ հատկությամբ գերադասելի են վարդագույններից, բայց զիջում են կանաչավուն, ծխագույն և շագանակագույն երանգներով ապակիներին (վերջիններս գրեթե անթափանց են ուլտրամանուշակագույն ճառագայթների համար):

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5624 | date 5.0/2 | date ակնոցներ, խորհուրդներ, Նորաձևություն, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել