Առանց PR-ի բիզնեսով կամ քաղաքականությամբ զբաղվելը նույն է, ինչ խավարի մեջ աղջիկներին աչքով տալը: Երկու դեպքում էլ Ձեր գործողությունների մասին գիտեք միայն դուք: Ստյուարտ Հենդերսոն
Սան Ֆրանցիսկոյի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողներ Քրիստոֆեր Թայլերը և Լեոնիդ Կոնցևիչը վստահ են, որ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի գաղտնիքը հենց մեր` մարդկանց մեջ է: "Մոնա Լիզայի ժպիտը ոչ մի բան չի արտահայտում",- պնդում են նրանք: Նրանք, ովքեր տեսել են Ջոկոնդայի ժպիտը ու գնահատել այն, դարձել են տեսողական խաբկանքի զոհեր: Գաղտնիքը մեր ընկալման հոգեբանության և տեսողական համակարգի անկատարության մեջ է: Լեոնարդոն կարողացել է Ջոկոնդային "տալ" այնպիսի ժպիտ, որին երկար նայելիս, դիտողի մոտ առաջանում է հակասական զգացմունքներ: Արդյունքնում տարբեր մարդիկ այդ ժպիտի մեջ տեսնում են տարբեր բաներ` տխրությունից մինչև երջանկություն ու նաև` հղիություն:
Մասնագետները հնարավոր են համարում, որ Լեոնարդո դա Վինչին գիտեր տեսողության այդ առանձնահատկության մասին և հենց դրանով են բացատրում մեծն հանճարի կտավների ազդեցությունը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է