Երեքշաբթի, 12 Նոյ 24, 23:03

Մարդը կարող է փոխել իր կյանքը՝ փոխելով միայն դրա հանդեպ իր վերաբերմունքը: Ուիլյամ Ջեյմս

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Քեզ համար, Հայաստան
Քեզ համար, Հայաստան
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` armeco-87 | 11 Հնվ 13 20:00

Քեզ համար, Հայաստան
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանում ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը գրեց "Քեզ համար, Հայաստան" երգը, երաժշտությունը` Տիրան (Ժորժ) Կառվարենցի: Երգն առաջին անգամ կատարվել է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի 88 նշանավոր երգիչների մասնակցությամբ: 1989-ին երգի երաժշտության համար Կառվարենցն արժանացել է "Ոսկե սուր" մրցանակի:

Քո գարունները կծաղկեն նորից
Պայծառ օրերդ կբացվեն կրկին
Ձմռանից ու այս դժողքից հետո
Դարձյալ կհառնի ծառը քո կյանքի:
Քեզ համար, Հայաստան:

Քո տարիները կերգեն էլի,
Սյունդ կլինի ավելի հաստատ,
Մղձավանջից ու սարսափից հետո
Ավերված հողդ կամոքի Աստված:
Քեզ համար, Հայաստան

Հիմա աշխարհն է քեզ հետ, աշխարհը ոտքի է ելել
Ամբողջ աշխարհն է հագել զգեստները քո սգո,
Ով մոռացված ժողովուրդ, նա քեզ իր սիրտն է բերել,
Նա իր ձեռքն է քեզ պարզել և կիսում է վիշտը քո:

Եթե նույնիսկ դու հիմա քո չար բախտն ես անիծում,
Քո հավատը առ գալիք թող չլքի դարձյալ քեզ,
Քո աչքերում, Հայաստան, ես ուզում եմ տեսնել հույս
Եվ քո բախտը ուզում եմ քո ձեռքերում տեսնել ես:

Երևանի "Մոսկվա" կինոթատրոնի առջևի հրապարակը կոչվել է Շառլ Ազնավուրի անունով: Գյումրիում կանգնեցվել է Ֆրանսահայ մեծանուն երգչի արձանը:
Երևանաբնակ քանդակագործ Կառլեն Միրզոյանը պատրաստել է 88 ինքնատիպ և հայաշունչ սափորներ "Քեզ համար, Հայաստան" երգն առաջին անգամ կատարած երգիչներին նվիրելու համար:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 15673 | date 5.0/2 | date Հայաստան, դեկտեմբերի 7, 1988 երկրաշարժ, Երգեր, Շառլ Ազնավուր, օգտակար, ԵՐԳԵՐԻ ԽՈՍՔԵՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել