1975 թվականի հուլիսի 21-ին լիվերպուլյան "Արձագանք" թերթը գրել է երկու եղբայրների մասին, որոնք, մեկ տարվա տարբերությամբ, զոհվել են առեղծվածային հանգամանքներում: Հոդվածը վերնագրված էր "Ճակատագրի դաժան շրջադարձ" և պատմում էր այն մասին, թե ինչպես են 20 տարեկան երիտասարդները զոհվել ճանապարհային ավտովթարի ժամանակ: Այստեղ առեղծվածայինն այն է, որ երկուսն էլ, մեկ տարվա տարբերությամբ, նույն օրը, նույն ժամին վարելիս են եղել մոտոցիկլետ, երթևեկել են նույն փողոցով և բախվել են նույն տաքսիին, որի վարորդը եղել է նույն մարդը, իսկ տաքսիում է գտնվել այն նույն ուղևորը, որն ինչպես և մեկ տարի առաջ, ուղևորվել է նույն վայրը: Ի՞նչ է սա, զուգադիպությո՞ւն:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է