Ուրբաթ, 29 Մարտ 24, 09:05
094 91 93 23
095 91 95 25

Ես կարող եմ Ձեզ առաջարկել հաջողության բանալին՝ սկզբից մինչև վերջ մտածեք, հետո սկզբից մինչև վերջ իրականացրեք մտածածը: Էդդի Ռիկենբեկեր

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » ԱրմԷկո կայքը...
ԱրմԷկո կայքը...
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` ArmEco | 10 Նոյ 12 11:33

Ողջու՛յն armeco կայքի մասնակիցներ և հյուրեր... ուզում եմ մի փոքր տեղեկատվություն տալ մեր կայքի ու նրա կազմավորման մասին: Կարծում եմ բոլորիդ էլ հետաքրքիր կլինի կայքի ստեղծման շարժառիթների մասին հակիրճ ինֆորմացիան, ինչպես նաև, թե ինչ վիճակագրական արդյունքների է հասել կայքն իր գոյության կարճ ժամանակահատվածում:

Որպես սկիզբ նշեմ ԱրմԷկո կայքի գործարկման օրն ու տարին` 18.03.2011, այսինքն կայքն ընդամենը 1,4 տարեկան է... չնայած իր "փոքր" տարիքին հասցրել է գրավել շատ ուսանողների ու երիտասարդների սրտեր` դառնալով առօրյայի մի մասնիկ: Մենք շատ ուրախ ենք այդ փաստի համար, քանի որ ի սկզբանե կայքը ստեղծվել է որպես համահայկական ուսանողական ընդհանուր հարթակ` կենտրոնանալով մասնավորապես համացանցում հայալեզու տնտեսագիտության զարգացման հիմնախնդրի վրա: Այսօր կայքը փորձում է ընդլայնել ծառայությունների շրջանակը` ստեղծելով նոր բաժիններ, կատեգորիաներ, հայ ուսանողներին միմյանց հետ սերտ կապեր հաստատելու նոր տարբերակներ:

Որպես վերջաբան ուղղակի չեմ կարող չնշել այն օգտվողների անունները, ովքեր հասցրել են դառնալ այս ընտանիքի անդամ... սկսեմ իմ ամենամոտ ընկերուհուց, ում հետ ծանոթացել եմ այս կայքի միջոցով` Demetra` Գոհար Սարգսյան` մեծատառով հրաշք անձնավորություն, ևս մեկ հրաշալի անձնավորություն` AminA, կայքի լավ ընկերներ` fdsfdf` Վան Գևորգյան, hrachuk89` Հրաչուկ Շահնազարյան, Hovhannes` Հովհաննես Պետրոսյան, Karen85` Կարեն Պ., lusine93` Լուսինե Մաշուրյան, 770d92` Լիլիթ Հարությունյան, winged` ուկրաինացի բարեկամ Վլադ... այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել, բայց այս "վավերագրական հոդվածի" համար բավական է...

Այն, ինչ մենք բոլորս այս պահին ունենք, մեր բոլորի համատեղ, անմնացորդ ու նվիրված աշխատանքի արդյունքն է... շնորհավորում եմ բոլորիս... շնորհակալ և գոհ ենք բոլորիդ կատարած աշխատանքից, սրտացավությունից, նվիրվածությունից... ձեր շնորհիվ է, որ կայքը ծաղկում է, զարգանում ու մեծանում... շնորհակալություն!!!

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 4642 | date 5.0/10 | date ուսանողական կայք, armeco, ArmEco.ru

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+2  
№ 1| Hovhannes | 10 Նոյ 12 23:18[Նյութ]
edu edu edu

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը