Շաբաթ, 21 Դեկ 24, 15:50

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց: Օ. Ուայլդ

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

ՀՀ ներդրումային քաղաքականությունն ու իրավա-պայմանագրային դաշտը
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ` Սոնյա Սարգսյան ArmEco | 12 Սեպ 12 23:53

ՀՀ ներդրումային քաղաքակությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից և ուղղություններից է: Այն նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը, և վերջինիս հիման վրա, տնտեսական զարգացման ապահովմանը: ՀՀ ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրացմանը համաշխարհային տնտեսության մեջ: Ելնելով վերոնշյալից և ներդրումային քաղաքականությունը դիտելով որպես Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություն` ՀՀ կառավարությունը 1994 թվականից սկսած ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է "բաց դռների” քաղաքականություն: "Օտարերկրյա ներդրումների մասին” օրենքի ընդունումով ՀՀ կառավարությունը շեշտել է օտարերկրյա ներդրումների խթանիչ դերը տնտեսական աճի բնագավառում, ճանաչել է օտարերկրյա ներդրումների և ներդրողի պաշտպանության կարևորությունը, ինչպես նաև ապահովել օտարերկրյա ներդրումների խրախուսման իրավական կարգավորումը` սահմանելով օտարերկրյա ներդրողի համար մի շարք երաշխիքներ: Ամերիկյան Փաստաբանների Ասոցիացիայի գնահատմամբ՝ "Օտարերկրյա ներդրումների մասին” ՀՀ օրենքը հանդիսանում է օտարերկրյա ներդրումների մասին ամենաառաջատար և ազատական օրենքը, որ գոյություն ունի անցումային շրջանում գտնվող տնտեսություններում:  Օրենքը. 
• երաշխավորում է հավասար վերաբերմունք օտարերկրյա և տեղական ներդրումների նկատմամբ,
• զգալիորեն սահմանափակում է պետության կողմից ունեցվածքի բռնագրավման հնարավորությունը,
• պահանջում է լրիվ փոխհատուցում պետության կողմից ազգայնացման կամ բռնագրավման դեպքում,
• տալիս է օտարերկրյա ներդրումներ կատարելու հնարավորություններ տնտեսության տարբեր ոլորտներում և տարբեր ձևերով,
• հինգ տարի ժամկետով պաշտպանում է ներդրումներն oրենսդրական անբարենպաստ փոփոխությունների դեպքում,
• տրամադրում է հայաստանյան և միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն`տնտեսական վեճերը լուծելու նպատակով,
• տալիս է շահույթների և սեփականության լրիվ հայրենադարձման հնարավորություն,
• պաշտպանում է մտավոր սեփականությունը,
• ապահովում է մի շարք այլ իրավունքներ և արտոնություններ, որոնք օտարերկրյա ներդրողների կողմից դիտվում են որպես կարևոր, եթե ոչ հիմնական:

ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 21-ի թիվ 15 նիստի արձանագրային որոշմամբ հաստատվել է "ՀՀ ներդրումային քաղաքականության” Հայեցակարգը, որը մշակել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը: Հայեցակարգի հիմանական նպատակն է` բարձրացնել ՀՀ ներդրումային քաղաքականության թափանցիկությունը, ամրագրել վերջինիս հիմնական սկզբունքները և ուղղությունները: Այդ սկզբունքներն են.
• ներդրումային ոլորտում տնտեսավարման ազատական սկզբունքների կիրառումը,
• ներդրումները կարգավորող օրենսդրության գրավչության և կայունության հնարավորին ապահովումը,
• օտարերկրյա և տեղական ներդրողների համար տնտեսավարման հավասար, ոչ խտրական պայմանների ապահովումը,
• օտարերկրյա ներդրումներին և ներդրողներին ազգային և առավել բարենպաստության ռեժիմների տրամադրումը,
• ներդրումների և ներդրողների օրինական շահերի պաշտպանության ապահովումը,
• ներդրումները կարգավորող միջազգային իրավական նորմերի և միջազգային ընդունված պրակտիկայի ընդունումը և կիրառումը:

Ի լրումն օրենսդրության՝ Հայաստանը ստորագրել է "Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին” երկկողմ Համաձայնագրեր 37 երկրների հետ /տես հավելված 1.2/:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումներին խոչընդոտող գործոնների թուլացմանը կամ վերացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև վերոհիշյալ նպատակներին նպաստող շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը: Կառավարությունը հատկապես կարևորում է մասնավոր ներդրումները, այդ թվում` ՕՈւՆ-ի ներգրավումը, որը կխթանի արդյունաբերության, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտների զարգացումը: Այս քաղաքականության բարեհաջող իրականացման արդյունքում վերջին 10 տարիների ընթացքում ձեռք է բերվել կայուն տնտեսական աճ: Աճի միջին ցուցանիշը 2001-2007թթ. կազմել է ավելի քան 12%՝ արտացոլվելով ՀՆԱ-ի կայուն աճի մեջ (2001թ.` 9.6%, 2002թ.` 12.9%, 2003թ. 13.9%, 2004թ.` 10.1%, 2005թ.` 13,9%, 2006թ.` 13.4%, 2007թ.` 13.7%), ինչպես նաև արտահանման ծավալների քանակական և որակական կտրուկ աճի մեջ (2000թ.՝ 28.4%, 2001թ.՝ 14.1%, 2002թ.՝ 48.5%, 2003թ. 30.5%, 2004թ.` 4.3%, 2005թ.` 31.5%, 2006թ.` 3.1%, 2007թ.` 17.5%): Այս միտումները պահպանելու և տնտեսական հետագա զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի կառավարությունը, կարևորելով մասնավոր ներդրումների դերը, որդեգրել է հնգասպեկտ մոտեցում.
1. Ներդրողների համար ստեղծել բարենպաստ միջավայր տնտեսության բոլոր ոլորտներում՝ ապահովելով կայուն և կանխատեսելի պայմաններ բիզնես գործարքների և ներդրումների պատշաճ իրավական պաշտպանության համար:
2. Նվազեցնել օտարերկրյա և տեղական ներդրումների հոսքերի ռիսկերը` վերացնելով հարկային և մյուս կարգավորող ու վարչական խոչընդոտները:
3. Ներգրավել Անդրազգային կորպորացիաները (ԱԱԿ)՝ գլոբալիզացվող համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դերը մեծացնելու նպատակով:
4. Առավել արդյունավետ կերպով (յուրաքանչյուր դեպքի համար առանձին) ավարտին հասցնել մասնավորեցման գործընթացը` հաջողակ ներդրողներ ներգրավելու միջոցով:
5. Հետագա տարիների ընթացքում արտահանման բարձր ցուցանիշներ պահպանելու նպատակով Հայաստանի կառավարությունը ջանքեր կգործադրի դիվերսիֆիկացնելու արտահանման կառուցվածքը, քանի որ ներկա կառուցվածքը սահմանափակվում է մի քանի ապրանքային խմբերով: Արտահանման բարձր ցուցանիշների հասնելու և դրանք պահպանելու համար անհրաժեշտ է բացահայտել և զարգացնել նորարար կլաստերները, ինչպիսիք են՝ գիտահետազոտական կլաստերները և կրթական ծառայությունների առևտրականացումը՝ արտահանմանն ուղղված ներդրումների, մասնավորապես ԱԱԿ-ների ներգրավման միջոցով:

Որպես ընդհանրացում պետք է նշել, որ ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է տնտեսական ակտիվության բարձրացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և ներդրումների ծավալների մեծացման միջոցով տնտեսական կայուն աճի և բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ապահովումը:

view 11593 | date 5.0/8 | date ներդրում, ներդրումային քաղաքականություն, ներդրումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել