Մի օր աշխատողները գալիս են գրասենյակ և մուտքի մոտ տեսնում մի ցուցանակ, որի վրա գրված էր.
«Մարդը, ով կասեցնում էր ձեր հաջողությունը և առաջընթացն այս կազմակերպությունում, մահացել է։ Մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու հուղարկավորության արարողությանը, որը կազմակեպվել է մարզադահլիճում»։
Սկզբում աշխատողները տխրեցին՝ իմանալով իրենց գործընկերոջ մահվան մասին, բայց հետո նրանց սկսեց տանջել հետաքրքրասիրությունը, թե ո՞վ էր այդ մարդը, որ խոչընդոտում էր իրենց առաջընթացին։ Շուտով մարդկանց բազմությունը այնքան մեծացավ, որ ստիպված հրավիրեցին անվտանգության աշխատողներին, որպեսզի հսկեն իրավիճակը։ Ինչքան շատ էին մարդիկ մոտենում դագաղին, այնքան հետաքրքրությունն աճում էր. «Տեսնես, ո՞վ էր այդ մարդը, որ խոչընդոտում էր մեր հաջողությանը»:
Սակայն, երբ նրանցից յուրաքանչյուրը մոտենում էր դագաղին և նայում դրա մեջ, կորցնում էր խոսելու ունակությունը, կարծես ինչ որ մի բան դիպչել էր նրանց հոգու նուրբ լարերին։ Դագաղի մեջ հայելի էր դրված, և յուրաքանչյուր ոք, ով նայում էր այնտեղ, տեսնում էր ինքն իրեն։ Դագաղի կողքին կար փակցված հետևյալ մակագրությունը. «Ձեր հաջողությանը խոչընդոտող անձը ԴՈՒՔ եք։ Միայն դուք եք սահմաններ դնում ձեր աճին, միայն դուք կարող եք հեղափոխել ձեր կյանքը, միայն դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ։ Ամենակարևոր հարաբերությունը, որ դուք կարող եք ունենալ, դա հարաբերությունն է ինքներդ ձեզ հետ»։