Մի անգամ գործարարներից մեկը հարցազրույցի է հրավիրում երիտասարդ աշխատակցի: Եվ սկսում է պատմել ընկերությունից.
-Առաջինը, մեր ընկերությունում,- ասում է ղեկավարը,- ամենակարևորը մաքրությունն է, բոլորս հոգում ենք մաքրության մասին, իսկ Դուք ներս մտնելուց Ձեր կոշիկները քսե՞լ եք դռան առջև գցած կտորին:
-Այո, իհարկե,- պատասխանում է երիտասարդը:
-Երկրորդը,- ասում է գործարարը,- մենք պահանջում ենք, որ մեր աշխատակիցներից ոչ մեկը չխաբի: Իսկ Դուք խաբեցիք, քանի որ իրականում դռան դիմաց ոչ մի կտոր էլ չկար:
Պարզությունից և անկեղծությունից լավ բան չկա:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է