Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:
Մի երիտասարդ տղամարդ, ով ուզում էր, ինչ գնով էլ լինի, գտնել Ճշմարտությունը, այնքան ուժեղ գտնվեց, որ թողեց իր ընտանիքը, ընկերներին և գնաց Ճշմարտությանը փնտրելու: Նա եղավ բազմաթիվ երկրներում, կտրեց, անցավ շատ ծովեր, բարձրացավ լեռներ, անցավ ծանր փորձությունների ու տառապանքի միջով: Մի օր նա արթնացավ այն մտքից, որ ինքն արդեն յոթանասունհինգ տարեկան է, բայց դեռ չի գտել ճշմարտությունը, ու հուսահատությունից որոշեց դադարեցնել որոնումներն ու վերադառնալ տուն: Ու, քանի որ նա այլևս առաջվա նման ջահել չէր, տունդարձի ճանապարհը նրանից խլեց երկար ամիսներ:
Նա հասավ տուն, բացեց դուռն ու… գտավ բոլոր այդ տարիներին իրեն սպասող Ճշմարտությանը:
Հարց. «Այդ ճամփորդություններն օգնեցի՞ն նրան գտնել Ճշմարտությունը»: Պատասխան. «Ոչ, բայց ճամփորդություններն օգնեցին ճանաչել նրան»: