Օրերից մի օր իրենց մոր մոտ եկան զավակները: Նրանք իրար հետ վիճում էին և չէին համաձայնվում մի հարցի շուրջ, թե իրենցից ում է ավելի շատ սիրում մայրը: Մայրը վերցնում է մոմը, վառում և դիմում երեխաներին.
-Ահա մոմը, որը ես եմ, մոմի կրակը՝ իմ սերը:
Հետո նա վերցնում է մեկ ուրիշ մոմ և վառում իր մոմից.
-Սա իմ առաջնեկն է, ես տվել եմ նրան իմ կրակը, իմ սերը: Երբ ես տվեցի իմ սիրո և ջերմության մի մասը, դրանից իմ մոմի կրակը արդյո՞ք նվազեց: Իմ մոմի կրակը մնաց նույնը:
Եվ այդպես նա վառեց այնքան մոմեր, որքան երեխաներ ուներ և շարեց մեծ մոմի շուրջը: Այս դեպքում էլ մոմի կրակը մնաց այնպես վառ ու տաք, ինչպես սկզբում էր:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է