Շաբաթ, 21 Դեկ 24, 19:49

Կյանքը կարելի է համարել հաջողված միայն այն դեպքում, եթե հաջողվի ապրել այն տարբեր: Կրիստոֆեր Մոռլի

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ իրարից. առակ
Երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ իրարից. առակ
Խորհուրդներ | 09 Նոյ 14 09:39

Երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ իրարից. առակ
Մի անգամ Ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
-Երբ մարդիկ վիճում են, ինչո՞ւ են նրանք բղավում:
-Որովհետեւ կորցնում են հանգստությունը,- ասաց նրանցից մեկը:
-Բայց ինչո՞ւ է պետք բղավել, եթե դիմացինդ անմիջապես քո կողքին է,- հարցրեց Ուսուցիչը:- Հնարավոր չէ՞ նրա հետ հանգիստ խոսել: Ինչո՞ւ է պարտադիր բղավել:
Աշակերտներն իրենց պատասխաններն առաջարկեցին, բայց դրանցից ոչ մեկը Ուսուցչին չգոհացրեց: Վերջապես նա բացատրեց.
– Երբ մարդիկ միմյանցից դըժգոհ են եւ վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Դրա համար էլ միմյանց լսելու համար նրանք բղավում են: Որքան ուժեղ են վիրավորվում իրարից, այնքան բարձր են գոռում:
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն բղավում, ընդհակառակը, հանգիստ են խոսում: Քանի որ նրանց սրտերը իրար շատ մոտիկ են գտնվում, եւ հեռավորությունը նրանց միջեւ շատ փոքր է:
Երբ ավելի են սիրահարվում, ի՞նչ է կատարվում: Նրանք չեն խոսում, այլ պարզապես շշնջում են իրար եւ իրենց սիրուն շատ ավելի մոտիկ են դառնում: Հետո նույնիսկ շշնջալու կարիք էլ չի լինում: Նրանք պարզապես նայում են միմյանց եւ ամեն ինչ հասկանում առանց խոսքերի:
Երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ իրարից, մի ասեք բառեր, որոնք ավելի կմեծացնեն ձեր միջեւ հեռավորությունը: Քանի որ կգա մի օր, երբ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետադարձ ուղի չեք կարողանա գտնել:

Աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/7029
 
view 6934 | date 5.0/1 | date օգտակար, խորհուրդներ կանանց, խորհուրդներ, խորհուրդներ տղամարդկանց, հարաբերություններ, առակ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել