Կիրակի, 22 Դեկ 24, 07:23

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: Հովհ. Թումանյան

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Ձու ներկելու յուրահատուկ լուծում
Ձու ներկելու յուրահատուկ լուծում
Տոներ և օրեր | Բլոգգեր` KinoPause | 27 Մարտ 13 14:23

Ձու ներկելու յուրահատուկ լուծում
Զատիկը շատերի ամենից սիրելի տոներից է: Ընդունված է դրան նախօրոք պատրաստվել: Յուրաքանչյուր տանտիկին զատկի ուտեստների իր բաղադրատոմսն ունի: Երեխաներին դժվար է լինում զարմացնել. նրանք ուշադրություն են դարձնում ոչ միայն ձեւին, այլեւ բովանդակությունը՝ հատկապես ուրախանալով վառ, գեղեցիկ, անսովոր ամեն ինչով: Այդ պատճառով ձու ներկելուն առանձնահատուկ ուշադրություն դարձրեք:

Կարեւոր մի բան. եթե օգտագործելու եք ոչ բնական ներկեր, ավելի լավ է ներկելուց առաջ հանեք ձվի պարունակությունը: Ներկված ձվի կեղեւը գեղեցիկ նվեր կդառնա: Իսկ երեխաներին տրվող ձվերը ներկեք բնական ներկերով: Դրանց շարքում ամենից հայտնիներն են սոխի կճեպը, սուրճն ու թեյը, ստեպղինը, ճակնդեղը եւ այլն:

Դիտարկենք բնական նախշով ներկելու միջոցները: Նման ձու ստանալու համար հարկավոր է օգտագործել թարմ կանաչու տերեւները: Դրանք ավելի դյուրին է ձվի վրա ամրացնել թաց վիճակում: Տերեւը ձվի վրա ամրացնելու համար օգտագործեք զուգագուլպա: Ձուն տերեւի հետ միասին փաթաթեք զուգագուլպայի մեջ եւ ձգեք: Հետո ձուն դրեք ներկող լուծույթի մեջ եւ որոշ ժամանակ սպասեք: Հանեք այն ժամանակ, երբ ձուն ստանա ձեր ցանկացած գույնը: Զուգագուլպան եւ տերեւը հանեք, երբ ձուն չորանա: Հակառակ դեպքում ներկը կարող է փչացնել այն հատվածը, որը սպիտակ է մնացել:

Իսկ եթե դատարկ ձու եք ներկել, ապա հարկավոր է սպասել, որ ներկը դուրս հոսի դրանից: Ձուն դրեք խորը տարայի մեջ, անձեռոցիկի վրա: Այդ կերպ ներկը դուրս կհոսի եւ չի ներկի ավելորդ հատվածները:

Ահա եւ վերջ: Զատկի ձուն պատրաստ է:


Աղբյուր՝ http://style.news.am/arm/news/3891/handmade-das-newsam-...
 
view 9027 | date 5.0/1 | date ՏՈՆԵՐ, ձու ներկել, զատիկ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| demetra | 27 Մարտ 13 21:53[Նյութ]
Ձվերը նաև նախշազարդում են զանազան պատկերներներով, որոնք նույնպես խորհրդանշական են, օրինակ` նոճին առողջության խորհրդանիշն է, սև գույնը` վշտի գույնն է: Սև հիմքի վրա անպայման կարմիր զարդանախշեր է պետք անել: Աղունիկը` հոգու խորհրդանիշն է, Ցանցը` կյանքի, սպիտակ գույնը` ամեն ինչի սկիզբը, որը երկնքում է կառուցվում: Դեղին ցանցը` արևի, ճակատագրի խորհրդանիշն է, որը երկրի վրա է կառուցվում: Կաղնին ուժ է նշանակում, կետիկները` պտղաբերություն, սալորները սիրո խորհրդանիշ են: Ցանկացած հատապտուղ մայրություն է խորհրդանշում, ծաղիկները` կուսություն:

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը