Կիրակի, 22 Դեկ 24, 04:55

Չնայած ինֆորմացիոն ասիմետրիան հատուկ է տնտեսության բոլոր հատվածներին, այնուամենայնիվ բանկերում այն ավելի մեծ է:

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Սիրում եմ քեզ, որովհետև մեր սիրո մեջ բացառել ենք որովհետևները
Սիրում եմ քեզ, որովհետև մեր սիրո մեջ բացառել ենք որովհետևները
Մտորումներ | 15 Հուն 14 12:33

Սիրում եմ քեզ, որովհետև մեր սիրո մեջ բացառել ենք որովհետևները
Սիրում եմ քեզ, որովհետև մեր սիրո մեջ բացառել ենք որովհետևները...

Ամենուր գեղեցիկ զույգեր են, երջանիկ ընտանիքներ, ծիծաղ և ուրախություն: Ես նույնպես ժպտում եմ, քայլում եմ գլուխս բարձր, որովհետև խոստացել եմ քեզ: Բայց հոգուս խորքում նախանձում եմ մյուսներին: Դու այնքան հեռու ես ինձնից, գժվելու չափ հեռու, թվում է, թե միշտ է այսպես լինելու: Ես ջնջում եմ օրացույցի թվերը, որոնք օրեցօր քեզ ավելի են մոտեցնում ինձ, իսկ հետո խենթանում եմ կարոտից ու անելանելիությունից: Գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ: Ես իսկապես ուժեղ եմ, սակայն օրվա մեջ մի պահ է գալիս, երբ միայնակ եմ մնում ինքս ինձ հետ ու հասկանում եմ, որ աշխարհում ամենից շատ ուզում եմ կողքիդ լինել: Հետո հիշում եմ, թե որքան քիչ է մնացել, ու երջանկության գիտակցումից ուզում եմ խենթանալ: Ես չեմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու մեր առաջին հանդիպումը, թե ինչ պիտի անեմ, որ ինձ հիմարիկ, սակայն ամենաերջանիկ աղջնակի պես չպահեմ ու հիմարություններ չանեմ, թեև դու հասկանում ես ինձ, անգամ երբ հիմարություններ եմ խոսում: Դու ինձ միշտ ես հասկանում, իսկ ես քեզ ոչ այդքան: Դու սիրում ես ինձ, թեև հաճախ ես անհասկանալի եմ լինում… Իսկ ես սիրում եմ քեզ, որովհետև… որովհետև մեր սիրո մեջ մենք բացառել ենք որովհետևները: Ես սիրում եմ քեզ, որովհետև դու ես իմ ապրելու պատճառի պարագան, իմ սիրելու ձևի պարագան, իմ երջանկության չափի պարագան, իմ կյանքի ժամանակի պարագան, իմ ուժեղության նպատակի պարագան… դու ես իմ սիրո քերականության հիմքն ու պատճառը…

Աղբյուր՝ http://mariloveblog.blogspot.com/2012/04/blog-post_08.h...
 
view 8656 | date 5.0/1 | date դու և նա, հարաբերություններ, սիրահարվածություն, սիրախաղ, ՍԵՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել