Կիրակի, 22 Դեկ 24, 09:43

Ամեն առավոտ ես արթնանում և ասում եմ ինձ. «Ես կարող եմ լինել լավ տրամադրությամբ կամ վատ տրամադրությամբ: Ես ընտրում եմ լավ տրամադրությունը»: Խարվի Մաքայ

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Նապոլեոն Բոնապարտի հայ զորականները
Նապոլեոն Բոնապարտի հայ զորականները
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` aniko88 | 13 Հնվ 13 14:21

Նապոլեոն Բոնապարտի հայ զորականները
Գերմանուհի Մագդա Նեյմանը իր «Հայերը» նշանավոր աշխատության մեջ (1899) առանձին գլուխ է նվիրել Նապոլեոն Բոնապարտի հայազգի համհարզ, այնուհետև նրա փեսա Նեապոլի թագավոր և համայն Ֆրանսիայի մարշալ Ժոաշեն Մյուրատին, կայսեր թիկնապահ մամլուքներին Ռուստամին և Պիեռին։
Մյուրատի հայրը՝ ղարաբաղցի Մուրադյանը նամակագրական կապ ուներ Ամստերդամի հայերի հետ և որոշեց գնալ Եվրոպա, որ առևտրական կապեր հաստատի։ Մեկնելիս նա իր հետ վերցրեց պատանի որդուն՝ Հովակիմին։ Երթուղին անցավ Աստրախան, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Լայպցիգ, Վիեննա քաղաքներով։ Վիեննայում նա բացեց պանդոկ։ Հովակիմը դարձավ մարկյոր՝ բիլիարդի սպասավոր, սովորեց գերմաներեն, ֆրանսերեն։ Հետո անցան Ֆրանսիա, հաստատվեցին Բաստիդ քաղաքում, բայց Հովակիմը շուտով գնաց Փարիզ, Մյուրատ անունով մտավ հեծելագնդերից մեկը, արագ առաջադիմեց և 5-րդ տարում կոնվենտի կողմից գեներալի աստիճան ստացավ, հետո նշանակվեց եգիպտական արշավանքի հեծելազորի հրամանատար՝ Բոնապարտի ղեկավարությամբ։ 1800 թվականին Մյուրատը ամուսնանում է Նապոլեոնի քրոջ՝ Կարոլինա Բոնապարտի հետ։ 1804 թվականին դառնում է Ֆրանսիայի մարշալ։ 1808 թվականին ճնշել է Մադրիդի ապստամբությունը և դարձել Նեապոլի թագավոր։ Մասնակցել է Նապոլեոնի բոլոր պատերազմներին։ 1815 թվականին պարտվել է Իտալիայում, ձերբակալվել է Կալաբրիայում և գնդակահարվել ավստրիական ռազմական դատարանի վճիռով։
Մյուրատը գրվել է Իոաշիվ, Յոխահիմ, նույնիսկ հայկական ձևով Հովակիմ։ Նա ծնունդով Ղարաբաղի Կրկժան գյուղից էր։ Երբ Նապոլեոնի զորքը գրավել է Մոսկվան, մարշալ Մյուրատը մարդիկ է ուղղարկել իր հայ ծանոթներին գտնելու։
Ըստ ավանդության, եգիպտական արշավանքից հետո Մյուրատի մոտ են բերում երկու հայ մամլուքների։ Մյուրատը, տեսնելով նրանց, հարցնում է. «Ա՛ խոխեք, տյուք ղարաբաղցի ե՞ք»։
Նրանցից մեկի անունը Պիեռ էր (Պետրոս, ազգանունը եղել է Ապրեսով), մյուսը՝ Ռուստամ կամ Ռուստան (ազգանունը Խաչատըրյան, ծնվել է 1780 թվականին Թիֆլիսում՝ Հովհան Խաչատրյանի ընտանիքում)։ Կահիրեյում, Ալեքսանդրիայում հաստատված երեխաները երբեմն հայտնվում էին մամլուքների շարքերում։ Այդպիսիք էին Պետրոսը և Ռուստամը։ 1799 թվականին Բուրգերի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում եգիպտացիները պարտվեցին։ Քրիստոնեական արյունը հորդեց հայ տղաների մեջ և նրանք նետվեցին ֆրանսիացիների գիրկը։ Նրանց ներկայացրին Մյուրատին, որն էլ տեղեկացրեց Բոնապարտին։ Ու երկու հայորդիները դարձան Բոնապարտի շքախմբի անդամ, պահպանելով մամլուքի իրենց կոչումը և հանդերձանքը, ծառայեցին ազնվորեն և քաջաբար։

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8108 | date 5.0/2 | date պատմություն, Բոնապարտ, օգտակար, հետաքրքիր, Նապոլեոն Բոնապարտ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| demetra | 13 Հնվ 13 17:35[Նյութ]
salute Կեցցես

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը