Կիրակի, 22 Դեկ 24, 09:03
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից: Գյոթե

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Երկմտանք` խոստովանե՞լ սերը, թե ոչ
Երկմտանք` խոստովանե՞լ սերը, թե ոչ
Մտորումներ | Բլոգգեր` armeco-87 | 01 Հոկտ 12 13:48

Երկմտանք` խոստովանե՞լ սերը, թե ոչ
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ այնպես, ինչպես ոչ մեկին: Սիրում եմ ամենամեծ սիրով, բայց և վախենում այդ մեծ սիրուց: Վախենում սոսկ այն պատճառով, որ այն մերժվի և վերածվի տառապանքի: Ես սիրում եմ քեզ, մինչդեռ դու չգիտես այդ մասին: Մի՞թե իմ սերը պիտի այսպես հրդեհվի, այրվի ինչպես մոխիր, իսկ դու չտեսնես:

Խոստովանե՞լ արդյոք...
Ինչպե՞ս բացեմ սրտիս դռները: Իսկ եթե հայտնեմ ամեն ինչ, չե՞ս զարմանա, քո աչքերում չե՞մ համարվի թեթևամիտ:
Ինչպե՞ս վարվել...
Լուռ դիմանա՞լ տանջող ցավին, թե հայտնել այն սիրածդ էակին:
...բայց գեթ մեկ անգամ պետք է անել սիրո խոստովանություն` պարզելու նրա զգացմուքները, պարզություն ու հստակություն մտցնելու իր իսկ սեփական զգացմունքների մեջ: Ուրեմն համարձակվել հանուն ինքդ քեզ, հանուն քո սիրո...

Եվ ահա ամեն ինչ բորբոքվեց ու փոթորկվեց նորից: Նորից մռայլվեց հողմահար հոգիս: Ծիծաղի ու համբույրի փոխարեն այտերիս են հպվում աչքերիցս իջող կարոտի արցունքները:
Երբ տեսնում եմ քեզ, քարանում եմ, մի քանի վայրկյան նայում եմ քո գեղեցիկ ու լուսառատ աչքերին և հասկանում, որ արևն ես իմ կյանքի, ծաղիկն ես դու գարնան ու երազ ոսկի:

Սիրելի՛ս, ուզում եմ հայտնել ի լուր աշխարհի մի պարզ ճշմարտություն, ընդամենը մեկ նախադասություն` Ես սիրում եմ քեզ...

Որքա՜ն դժվար է ու որքա՜ն դյուրին: Գուցե հարցնես, թե ինչ դժվար բան կա այստեղ... բայց ես վախենում եմ քո պատասխան վերաբերմունքից: Չէ՞ որ դու երբևէ չես նկատել այն զույգ կրակոտ աչքերը, որոնք միշտ հետևել են քեզ` տենչալով արժանանալ քո գեթ մեկ հայացքին:

Չկարդացիր աչքերիս մեջ գրված այդքան պարզ ճշմարտությունը` ես քեզ սիրում եմ...

Մի՛ խեղդեք ամենագեղեցիկ զգացմունքներից մեկը՝ սերը, մի թաքցրեք այն...
Երկմտել պետք չէ, խոստովանե՛ք, գուցե այն փոխադարձ է... 
Թողե՛ք, որ ձեր սերը ծաղկի և աճի...

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6866 | date 4.8/9 | date մտորումներ, սիրո խոստովանություն, ՍԵՐ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 2
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
0  
№ 2| Anna | 04 Նոյ 12 14:46[Նյութ]
applause applause applause heart

0  
№ 1| Anushik | 04 Նոյ 12 12:28[Նյութ]
love-you love-you love-you dog

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը