Կիրակի, 22 Դեկ 24, 09:49

Պատը ուղղահայաց կառուցելու համար պետք է նախ հիմքը կառուցել: Դավիթ Անհաղթ

Գլխավոր » Բլոգեր » Աֆորիզմներ » Աֆորիզմներ սիրո մասին
Աֆորիզմներ սիրո մասին
Աֆորիզմներ | Բլոգգեր` ArmEco | 25 Սեպ 12 12:44

Աֆորիզմներ սիրո մասին
Սերը բոլոր կիրքերեն զորավոր է, որովհետև մարդուս գլուխը, սիրտը և մարմինը միանգամայն կհարվածե: Հ. Պարոնյան
 
Կյանքը առանց սիրո ոչ թե կյանք է, այլ՝ գոյությունը քարշ տալ: Անհնար է ապրել առանց սիրո, մարդուն հենց նրա  համար է տրված հոգին, որպեսզի սիրի: Մ. Գորկի
 
Ոչ մի բան այնպես չի ուժեղացնում սերը, ինչպես անհաղթահարելի արգելքները: Լոպե դե Վեգա
 
Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա քիչ է հակված անհավատարմության սիրո մեջ: Ստենդալ
 
Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է, ինչպես ապակին: Գ. Մոպասան
 
Սիրո մեջ, ինչպես և ատելության մեջ կարող են միավորվել ամենատարբեր զգացմունքները՝ թե տառապանք, թե հաճույք, թե ուրախություն, թե տրտմություն, թե սարսափ, թե համարձակություն, և նույնիսկ զայրույթ ու ատելություն: Կ. Դ. Ուշինսկի
 
Սիրո մեջ, ինչպես և արվեստում, չպետք է ասել այն, ինչ արդեն ասել են ուրիշները, հարկավոր է ասել այն, ինչ զգում ես, և նա, ով շտապում է խոսել, երբ դեռևս ասելու բան չունի, երբեք ոչ մի բան չասելու մեծ ռիսկ է անում: Ռ. Ռոլան
 
Իսկական սերը չի կարող խոսել, որովհետև իսկական զգացմունքն արտահայտվում է ավելի շուտ գործով, քան խոսքերով: Վ. Շեքսպիր
 
Սերը հաճախ սխալվում է՝ սիրո առարկայի մեջ տեսնելով այն, ինչ չկա…բայց երբեմն հենց միայն սերն է նրա մեջ բացահայտում գեղեցիկը կամ մեծը, որն անմատչելի է դիտողականությանը և խելքին: Վ. Գ. Բելինսկի
 
Ոչ կորստի արտասուքները, ոչ խանդի արտասուքները չի կարելի և չպետք է սրբել, բայց կարելի է և պետք է հասնել այն բանին, որպեսզի դրանք թափվեն մարդավարի, և որպեսզի նրանց մեջ չլինի հավասարապես ոչ ճգնավորական թույն, ոչ գազանի վայրիություն, ոչ վիրավորված սեփականատիրոջ ողբ: Ա. Ի. Գերցեն
               
Սերը խորհրդավոր մի երկիր է, և մենք բոլորս լողում ենք դեպի այն՝ յուրաքանչյուրն իր նավով, և մեզանից ամեն մեկն իր նավի նավապետն է ու նավը վարում է իր սեփական ճանապարհով: Մ. Մ. Պրիշվին   
 
Ամենաուժեղ ատելությունը ամենաուժեղ սիրո ծնունդն է: Թ. Ֆուլլեր
 
Սեր: Դա ամենավեհն ու հաղթականն է բոլոր կրքերից: Բայց ամեն ինչ հնազանդեցնող նրա ուժը անսահման մեծահոգության մեջ է, գրեթե գերզգայական անշահախնդրության մեջ: Հ. Հայնե
 
Կարոտել նրան ում սիրում ես, շատ ավելի հեշտ է, քան ապրել նրա հետ, ում ատում ես: Ժ. Լաբրյուեր
 
Մեծ մեղք է, որին ներում չկա, ուրիշ մարդու մեջ սիրո կյանքը սպանելը: Հ. Իբսեն
 
Սիրահարվածի համար անիմանալի են սիրեցյալի թերությունները: Ֆարուխի
 
Սիրել՝ նշանակում է մեկ ուրիշին ցանկանալ այն, ինչը բարիք ես համարում և ընդ որում ցանկանալ ոչ թե սեր ի քեզ, այլ ի սեր նրա, ում սիրում ես և ձգտել հնարավորության սահմաններում նրան տալ այդ բարիքը: Արիստոտել
 
Աշխարհում շատ են չարագործությունները, բայց, թերևս, ամենասարսափելին սերը խեղդելն է: Բ. Ժրուս
 
Սիրո վերքերը եթե միշտ չէ, որ սպանվում են, ապա երբեք չեն էլ լավանում: Ջ. Բայրոն
 
Այն մարդը, որ չարաշահում է վստահությունը և դավաճանում սիրուն, որպեսզի թույլ արարածին  գցի հուսահատության արտասուքների մեջ, իմ կարծիքով ստոր է և սրիկա: Շ. Նոդիե
 
"Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են":
"Եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի": Պողոս առաքյալ
  
"Սերը համբերող է, քաղցրանում է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամբողջովին հույս է տածում, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի սպառվում… Արդ՝ մնում են այս երեքը՝ հույս, հավատ, սեր, և դրանցից մեծը սերն է": 
 
"Իմ կյանքում ևս մեկ մեծ գողի եմ ճանաչում, որ խլեց ինձնից և ժամանակս, և տրամադրությունս: Նրա անունը Սեր է": Բալզակ
 
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ դարձնելը: Բավական է սիրել նրան: Սովաժոն
 

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 12453 | date 4.5/8 | date ՍԵՐ, աֆորիզմներ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել