Կիրակի, 22 Դեկ 24, 06:30

Մենք խորհուրդ ենք խնդրում այն ժամանակ, երբ գիտենք պատասխանը, բայց շատ ենք ուզում այն լսել: Էրիկա Յոնգ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Սիրախաղ՝ բոլոր կանոններով
Սիրախաղ՝ բոլոր կանոններով
Հարաբերություններ | Բլոգգեր` ADMIN-S | 17 Հուլ 12 23:23

Սիրախաղ՝ բոլոր կանոններով
Տղամարդուն խելքահան անելու համար պարտադիր չէ լինել 90:60:90 չափսերի: Հարկավոր է միայն կարողանալ ճիշտ սիրախաղ սկսել նրա հետ, ում ցանկանում եք գայթակղել: Զգուշությունն այս հարցում Ձեզ հաստատ չի խանգարի: Իսկ որպեսզի սիրախաղը լինի «արդյունավետ», հետևեք մի քանի փորձված կանոնների...

Խոսեք աչքերով
Սիրախաղում ամենակարևոր դերն իրենց վրա են վերցնում աչքերը: Աշխատեք տեսողական կապ ստեղծել այն մարդու հետ, ում հետ պատրաստվում եք նվաճել: Նայեք ուղիղ նրա աչքերի մեջ ամենաքիչը 7 վայրկյան: Հետո թեթև ժպտացեք և փախցրեք աչքերը: Կրկնեք նույնը: Նա արդեն թակարդում է: Բայց նաեւ հիանալի հասկանում է, որ դուք սիրախաղ եք սկսել: Իսկ փոխադարձ հայացքները միայն մեծացնում են հետաքրքրությունն իրար հանդեպ:

Ժպտացեք
Բոլոր հոգեբանները և ժեստերի լեզվի մասնագետները միանշանակ պնդում են, որ ժպիտը ամենակարևոր բանն է, որ դարձնում է Ձեզ գրավիչ: Ժպիտը նշան է, որ Դուք ուրախ եք ստեղծված հանգամանքներով: Այն նաև լավ հարաբերություններ սկսելու ցանկություն է արտահայտում: Թույլ ժպիտը Ձեզ աննկարագրելի հմայք, իսկ դիմացինին աննկարագրելի հուզմունք կպատճառի:

Մի ձևացրեք
Աշխատեք լինել բնական: Ձեր դիմացինը շատ շուտ կնկատի կեղծիքը: Իսկ այն դեպքում, երբ հարաբերությունները շարունակություն ունենան, Դուք ստիված կլինեք միշտ դիմակով լինել:

Պահեք ուշադրությունը
Եթե ձեր միջև խոսակցություն է սկսվել, արեք ամեն ինչ, որպեսզի այն ավելի մոտեցնի ձեզ: Սկզբի համար ժպտացեք և պահպանեք տեսողական կապը: Ուշադիր լսեք, թե ինչ է ասում Ձեր զրուցակիցը: Տղամարդիկ սիրում են, երբ ուշադրությամբ լսում են և հիանում իրենցով: Ցույց տվեք, որ Դուք լսում եք: Ժպիտն ու ծիծաղը շատ կարևոր են այստեղ. ամենահեշտ տարբերակն է մտերմանալու: Մեկ ուրիշ արդյունավետ միջոց է, երբ նուրբ հպվում ես ձեռքին, ուսին կամ ոտքին:

Գլխի դիրքը
Սիրախաղի ամենակարևոր դետալներից է գլխի դիրքը: Դասական է գլխի թեթև թեքվածությունը, իսկ հայացքը' ուսի վրայով: Այս ասիմետրիան ուշադրություն է գրավում, ցույց տալիս Ձեր վզի գեղեցկությունը, դրա հետ մեկտեղ Դուք կկարողանաք պահպանել տեսողական շփումը: Ուսի վրայով հայացքը շատ սեքսուալ է:

Գեղեցկացեք հենց նրա աչքի առաջ
Կանայք շատ սեքսուալ և գրավիչ են, երբ ուղղում են մազերը կամ հագուստը, կարգի բերում դիմահարդարումը: Փորձեք անել դա ժպիտով: Թափ տվեք գլուխը, մազերը մի կողմի վրա գցեք: Դա դասական շարժում է, որը տղամարդկանց ուղեղն անջատում է 5-10 վայրկյանով:)

Գրավիչ շուրթեր
Ենթագիտակցաբար երկու սեռի ներկայացուցիչներին էլ գրավում են ալ շուրթերը, որոնք նաև պետք է խոնավ լինեն: Սա խորհրդանշում է Ձեր երիտասարդությունը, սեքսուալությունը: Շատ կանայք նախընտրում են վառ կարմիր շրթներկ, որն ավելի արտահայտիչ է դարձնում շուրթերը, իսկ ատամներն ավելի սպիտակ են երևում: Շուրթերի համար փայլը կդարձնի Ձեր շուրթերը խոնավ և գրավիչ:

Ոտքը ոտքին
Սա հատկապես ակտուալ է բարձ կրունկների սիրահարների համար: Այս դիրքը տղամարդկանց շատ գայթակղիչ է թվում: Չմոռանաք մեջքն ուղիղ պահել, հատկապես եթե նստած եք ոտքը ոտքին գցած: Եթե չեք կողմնորոշվում ինչպես վերցնել նրա հեռախոսահամարը, ապա մի փոքրիկ թղթի վրա գրեք Ձերը: Եթե նա հետաքրքրված է Ձեզնով, անպայման կզանգահարի: Իսկ որպեսզի ավելի հետաքրքիր լինի, գրեք Ձեր հեռախոսահամարը և վերջին երկու թվի փոխարեն դրեք հարցական նշաններ: Թող փորձի բոլոր տարբերակները:) Հիշեք, տղամարդիկ սիրում են ստեղծել բարդություններ և հերոսաբար հաղթահարել դրանք:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6030 | date 4.8/13 | date ՍԵՐ, սիրախաղ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել