Կիրակի, 22 Դեկ 24, 05:48

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: Հովհ. Թումանյան

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Տղամարդ և Կին
Տղամարդ և Կին
Հարաբերություններ | Բլոգգեր` ArmEco | 25 Մարտ 12 21:58

Տղամարդ և Կին
Հաճախ երիտասարդ աղջիկներն ու կանայք իրենց հարց են տալիս, թե ի՞նչ է իրենց մասին մտածում այն երիտասարդը, որի հետ հանդիպում են: Այս հարցի պատասխանը հեշտ չի ստանալ: Կանայք հաճախ են ցանկալին իրականության տեղ ընդունում, իսկ եթե մի բան այնպես չէ, ապա անմիջապես հիասթափվում են: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, ավելի լավ է միանգամից ինքդ քեզ խոստովանես, որ նա այնքան էլ տարված չէ քեզնով, որքան քեզ թվում է:

Երիտասարդը քեզ լավ է վերաբերվում, եթե...

* չի մոռանում պայմանավորվել հաջորդ հանդիպման մասին,
* առաջինը չի հրաժեշտ տալիս,
* երբեմն «նեղանում է»:

Աղջիկը լավ է վերաբերվում երիտասարդին, եթե...

* զբոսնելիս աշխատում է համաքայլ ընթանալ,
* հաճախ է լինում վարսավիրանոցում,
* հաճախ կարմրում է,
* շուտ է նեղանում,
* զբոսնելու հրավեր ստանալիս չի վախենում վատ եղանակից, անձրևից ու ցրտից:

Մի քանի խորհուրդներ աղջիկներին
* Քո ընտրյալին երբեք մի ասա, որ ձանձրանում ես առանց նրա. ձանձրացող կինն անհետաքրքիր է:
* Անընդհատ մի կրկնիր՝ «Դու ինձ արդեն չես սիրում». դու կարող ես նրան համոզել դրանում:
* Դիտողություն մի արա լացակումած տոնով, մի՛ աշխատիր ցույց տալ, որ դժբախտ ես նրա պատճառով: Տղամարդկանց դուր չի գալիս «տառապյալ» կինը: Իսկ եթե շատ ես ուզում լաց լինել, դա արա առանց հեկեկոցների:
* Սիրելիիդ քո սեփականությունը մի համարիր. թո՛ղ այն համոզմունքը, որ քո սերը նրան պարտավորեցնում է, սերը որպես զենք մի գործադրիր: 
* Սիրած տղամարդուց մի՛ պահանջիր այնպիսի արարքներ, որոնք հակառակ են տղամարդու բնույթին:
* Չափից դուրս կասկածամիտ մի եղիր. դա զզվեցնում է եւ ձանձրացնում: Մի՛ փորձիր ամեն գնով պարզել, թե որտեղ է նա եղել երեկ երեկոյան: Մի անգամ արտասանված «ստում ես»-ը կարող է պատճառ դառնալ, որ նա իսկապես սկսի ստել:
* Խուճապի մեջ մի ընկիր, եթե քո ընտրյալը դեռ ամուսնանալու մասին չի խոսում: Շտապողականությունն այս գործում կործանարար է:

Աղբյուր` http://armsoul.com/

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6450 | date 4.9/12 | date տղամարդ և կին, ՍԵՐ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել