Կիրակի, 22 Դեկ 24, 05:55

Մարդն ավելի շատ ապրում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է փնտրում: Դոստոյեվսկի

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Առաջին հանդիպում: Ի՞նչ անել և ի՞նչ չանել
Առաջին հանդիպում: Ի՞նչ անել և ի՞նչ չանել
Հարաբերություններ | Բլոգգեր` armeco-87 | 15 Հուն 12 16:52

Առաջին հանդիպում: Ի՞նչ անել և ի՞նչ չանել

Առաջին հանդիպմանը դուք փորձում եք ինչքան հնարավոր է լավ տպավորություն թողնել ձեր դիմացինի վրա և լարվածությունը երբեմն ձեզ ստիպում է հետևել նրա ցանկացած քայլին և շարժմանը, պաշտպանյալին նայող դատավորի հայացքով: Մեծ ակնկալիքներով և հույսերով տղամարդիկ և կանայք առաջին հանդիպումը անցկացնում են ռեստորանում` սեղանի մոտ, և հավանականությունը, որ նրանք ևս մեկ այսպիսի հանդիպում կունենան, շատ քիչ է:

Ձեզ ենք ներկայացվում այն կետերը, որոնց պետք է հետևել հանդիպման ընթացքում:

Դուք պետք է.

Չփորձեք ուրիշ մարդ ձևանալ և սա կարելի է ասել ամենակարևոր և անենադժվար կետն է, որին դուք պետք է հետևեք: Պահեք ձեզ ինչքան հնարավոր է զգաստ և զսպված և մի թույլ տվեք, որն նա տեսնի ձեր թույլ կամ ձեռնմխելի տեղերը, որոնք երբեմն ձեզ վնաս են պատճառում տարբեր իրավիճակներում:

Մի փորձեք պատմել այնպիսի պատմություններ ինչպիսիք են օրինակ` ձեր կնոջը կամ հարսնացուին ձեր եղբոր հետ ձեր իսկ անկողնում բռնացնելուց հետո հոգեբուժարան ընկնելու մասին:

Պատմեք ձեր մասին այնպիսի բաներ, որոնք արդեն փորձված են և այլ տեղեր պատմելուց դրանք ձեր մասին լավ տպավորություն են ստեղծել: Եղեք ուշադիր և լսեք թե նա ինչ է ասում մինչև վերջ: Այս հատկությունը երկակի բնույթ ունի: Տղամարդիկ սիրում են այնպիսի կանանց, ովքեր շատախոս չեն: Բացի այդ,երբ դուք տղամարդուն խոսքի իրավունք եք տալիս, նա լարված չի զգում: Եթե նա անընդհատ խոսում է իր նախկին ընկերուհիների մասին և վատաբանում նրանց, ապա պատկերացրեք թե ինչ կասեն այդ աղջիկները հենց իր մասին:

Շատ կարևոր ինֆորմացիա է այն թե նա ինչ նպատակով է մտնում այս հարաբորության մեջ,գուցե նա միայն ընկերություն է ուզում և չի ուզում ամուսնանալ: Եվ եթե նա չպետք է ամուսնանա, ապա իմացեք, որ դուք նրան չեք կարողանա փոխել: Ուրախացեք և լավ ժամանակ անցկացրեք, դա ձեզ պետք է, սա միայն ժամադրություն է մի նոր ծանոթի հետ:

Դուք չպետք է.

Եթե դուք միս եք ուտում, իսկ նա բուսակեր է, ապա փորձեք նուն կերպ վարվել և գոնե այս անգամ, հրաժարվել մսից:

Եթե դուք օրական մի քանի տասնյակ ծխախոտ եք ծխում,իսկ նա չի ծխում, ապա փորձեք նրա մոտ ընդհանրապես չծխել կամ էլ ինքներդ ձեր դեմ այդ առումով ինչ որ սահմանափակում դրեք:

Նրան տեղյակ պահեք, թե ինչ զգացմունքներ եք տածում իր հանդեպ:

Եթե նա հանդիպումների և աղջիկների հետ շփման մեջ դեռ քիչ փորձ ունի, ապա վերջում նրանից բաժանվելուց առաջ նրան երկրորդ հնարավորություն տալու մասին մտածեք:

ՄԻ շտապեք հենց առաջին հանդիպումից հետո եզրակացություններ անել, գուցե ժամանակը գա և դուք զղջաք դրա համար: Դրա պատճառը կարող է լինել շտապողականությունը և դուք կարող եք ձեր կյանքի կեսին կորցնել մի անմիտ սխալի պատճառով:

Վերջում կարող եք ասել «Հանդիպումը ինձ շատ դուր եկավ, ափսոս ժամանակը շատ արագ է թռչում», եթե իհարկե այդպես եք կարծում: Այո, դուք կարող եք համբուրել նրան, բայց մեկ համբույրը չի նշանակի, որ դուք արդեն սիրո ամուր զգացմունք ունեք:

Ցույց մի տվեք այն,որ ուզում եք ևս մեկ անգամ իր հետ հանդիպել:

ՈՒշադրություն:  Ամենակարևորն այն է, որ դուք պետք է հետևեք ձեր անվտանգության: Միայն այն, որ դուք միջնորդի միջոցով եք ծանոթացել, չի նշանակում, որ դուք պետք է միասնի հանդիպեք, գինի խմեք ու երաժշտություն լսեք: Ինտիմի մասին մի մտածեք, դա կարող է վատ հետևանքներ ունենալ:

Տիգրան Մշեցյան


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7034 | date 5.0/10 | date օգտակար, ՍԵՐ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել