Երկուշաբթի, 30 Դեկ 24, 20:18

Եթե դու սայթաքում և ընկնում ես, դա դեռ չի նշանակում, որ դու սխալ ճանապարհի վրա ես: Վանտալա

Գլխավոր » Բլոգեր » Կրոն և հավատք » Աստված գոյություն ունի (Ալբերտ Էյնշտեյն)
Աստված գոյություն ունի (Ալբերտ Էյնշտեյն)
Կրոն և հավատք | Բլոգգեր` ADMIN-S | 19 Սեպ 12 20:54

Աստված գոյություն ունի (Ալբերտ Էյնշտեյն)
Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին. 

-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?

Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.

-Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:

-Միթե այն ամենն, ինչ կա աշխարհում, Աստված է ստեղծել?

-Այո, պարոն,-պատասխանեց ուսանողը:

Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել, ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է:

Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.

-Պրոֆեսոր, կարող եմ ձեզ մի հարց տալ?

-Ինչ հարց? Իհարկե կարող ես, համեցիր:

Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.

-Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի?

-Այդ ինչ հարց է, իհարկե գոյություն ունի: Դու երբեք չես մրսել միթե?

Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.

-Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն, այն ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է, երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:

Ուսանողը շարունակեց.

-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի?

-Իհարկե գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:

-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ջեղքել այն: Ինչպես եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը? Սակայն, Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևութների էությունը:

Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.

-Պարոն, իսկ Չարիքը գոյություն ունի?

Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.

-Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ:

Ուսանողը պատասխանեց.

-Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ, մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…

Պրոֆեսորը նստեց:

Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:
 

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7836 | date 5.0/8 | date կրոն, Ալբերտ Էյնշտեյն, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 2
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 2| Alla | 01 Դեկ 12 17:39[Նյութ]
_good _good _good _good _good _good _good

+2  
№ 1| Hovhannes | 20 Սեպ 12 12:27[Նյութ]
_good _good _good sun

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը