Վերջին տարիներին ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների զանգվածային ներդրմանը զուգընթաց աշխարհում մեծ տարածում են գտել որակի տարբեր մրցանակները և պարգևները, որոնք հիմնված են որոշակի համակարգային չափանիշների համապատասխանելիության գնահատման և որակի համընդհանուր ղեկավարման սկզբունքների վրա: Մրցանակները լինում են կորպորատիվ, տարածաշրջանային և ազգային:
Արտադրական հարաբերությունները ներթափանցում են և ընդգրկում հասարակական գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության մեջ տեղի ունեցող հողի տնօրինման, օգտագործման և գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված հարաբերությունները համարվում են ագրարային հարաբերություններ, որոնք ունեն մի շարք առանձնահատկություններ...
1950-ական թվականների վերջին միջազգային առևտրի աճին զուգընթաց տեղի ունեցավ բանկային գործընթացների քանակի աճ: Բանկերի միջև կապերի ավանդական ձևերով այլևս հնարավոր չէր աշխատել մեծածավալ բանկային տեղեկատվության հետ: Հսկայական ժամանակ էր ծախսվում տարբեր բանկերում բանկային գործընթացների իրականացման տարբերությունների հետևանքով փաստաթղթերում առաջացող թերությունների, միջբանկային գործընթացների իրականացման ընթացքում առաջացող սխալների վերացման և անհրաժեշտ բազմակի ստուգումների վրա: Տեղեկատվության ծավալների աճին զուգընթաց թղթային կրիչների փոխարեն պահանջ առաջացավ ավտոմատացման հանդեպ:
Եվրոպայում արժեղթերի շուկան զարգացում ապրեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Այն մեծ թափով զարգացավ 1990-ականներին, հատկապես Ֆրանսիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Գերմանիայում և Իտալիայում: Արժեթղթավորման շուկայի զարգացումը Եվրոպայում պայմանավորված է մի շարք գործոններով` ներառյալ, առավել իրազեկված և ակտիվ ներդրողներ, զարգացող շուկա, թողարկման ծավալների աճ, հավաստի տեղեկատվության տրամադրումը հանրությանը և նոր շուկայական ինդեքսներն ու ցուցանիշները, որոնք կարող են որպես ուղեցույց ծառայել պոտենցիալ ներդրողների համար:
Ցանկացած կազմակերպություն իր գործունեության ֆինանսավորման համար կարիք ունի կապիտալի ներգրավման, և այս կամ այն ֆինանսավորման աղբյուրի ներգրավումը կապված է ծախսերի հետ: Օրինակ` բաժնետերերին անհրաժեշտ է վճարել շահաբաժիններ, բանկերին` տոկոս տրամադրված վարկի դիմաց և այլն: Այսինքն, ամեն դեպքում պետք է վճարել կապիտալի օգտագործման համար, և այդ վճարի չափ հանդիսանում է կապիտալի արժեքը...
Միջազգային պրակտիկայում ձեռնարկության զարգացման պլանը ներկայացվում է բիզնես պլանի տեսքով, որն ըստ էության իրենից ներկայացնում է ձեռնարկության զարգացման նախագծի կառուցվածքային նկարագրությունը: Եթե նախագիծը կապված է ներդրումների նկարագրման հետ, ապա այն անվանում են ներդրումային նախագիծ (ՆՆ):
1979 թ.-ի Harvard Business Review-ի մարտ-ապրիլ համարում հրատարակվեց Մայքլ Փորթերի (Michael Porter)"How Competitive Forces Shape Strategy” հոդվածը, որը պետք է դառնար ժամանակակից բիզնես վերլուծությունների անկյունաքարը: Հոդվածում Փորթերի կողմից առանձանցվում են հինգ հիմնական ուժեր, որոնք ձևավորում են մրցակցային մթնոլորտ շուկայում գործող ընկերությունների միջև և կանխորոշում են շահութաբերության մակարդակը ոլորտում:
Քանի որ ինֆլյացիայի ժամանակ գների և աշխատավարձի շարժումը չունի միասնական տեմպ`
1-ին - տեղի է ունենում եկամուտների և հարստության վերաբաշխում տարբեր դասակարգերի միջև, 2-րդ - նկատվում է հարաբերական գների և տարբեր ապրանքների թողարկման ծավալի կամ թողարկման և զբաղվածության տարբեր ուղղություններով շարժում ողջ տնտեսության մասշտաբով:
Հայաստանի բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած համակարգերից մեկն է: Դա ապացուցվեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու առումով (ոչ մի բանկ չսննկացավ): Ավելին 2010թվ.-ի ցուցանիշները խոսում են այն մասին, որ իրավիճակը կայունանում է: 2010թվ.-ը հայկական բանկերի համար բավականին բարեհաջող տարի էր: Ըստ ԿԲ-ի պաշտոնական տվյալների, ընդհանուր բանկային համակարգի ակտիվներն աճել են 17.7%-ով, պարտավորությունները` 18.5%-ով, ընդհանուր կապիտալը` 14.6%-ով, իսկ չբաշխված շահույթը կազմել է 33.7մլրդ. դրամ, ինչն ավելի քան 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Կոդավորում կոչվում է պայմանական նշագրի (կոդի) կարգավորված ձևավորումը և դրա շնորհումը դասակարգվող օբեկտներին, ինչպես նաև դասակարգման հատկանիշներին ու խմբավորումներին։
Ապրանքների կոդավորման մեջ առավել տարածված են գծիկային կոդերը: Ընդհանրապես, օբյեկտների գծիկային նույնականացման գործընթացների սկիզբը համարվում է 1932թ., սակայն գծիկային կոդերը գործնականում կիրառվեցին ավելի ուշ` հաշվիչ մեքենաների համատարած ներդրման հետ միասին:
Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ):
Աշխարհում լայնորեն տարածված կառավարման այս համակարգը դեռևս նոր է Հայաստանում և հայրենական կազմակերպություններում չի վայելում լայն մասսայականություն: Սակայն պետք է ընդգծել, որ հայրենական կազմակերպություններում կառավարման որակի բարելավման համար հարկ է կիրառել ցուցանիշների հաշվեկշռված համակարգը` չմոռանալով, իհարկե, համակարգի կամ այսպես կոչված տեխնոլոգիայի տեղայնացման մասին: