2009թ.-ի հունվարի 24-ից ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է պաշտպանել սպառողների շահերը` որպես վարկառու: Այս օրենքը սահմանում է մի շարք դրույթներ, որոնք ուղղված են պաշտպանելու սպառողներին վարկային պայմանագրերի` «թաքնված» դրույթներից: Օրենքի համաձայն` սպառողական կրեդիտ է համարվում` Բանկի, վարկային կազմակերպության և գրավատան (այլ կերպ ասած` կրեդիտավորող) կողմից տրամադրվող վարկը, այդ թվում` օվերդրաֆտի և վարկային քարտի միջոցով...
Տարբեր տնտեսագիտական դպրոցներ տարբեր ձևով են մեկնաբանում կապիտալը: Առավել կարևորը երեքն են` իրային կամ նատուրալիստական հայեցակետ, դրամական կամ մոնետարիստական հայեցակետ, "մարդկային կապիտալի" տեսություն: Ըստ նատուրալիստական հայեցակետի` կապիտալը դիտարկվում է որպես արտադրության միջոց կամ իրացման համար նախատեսված ապրանք: Այսպես, Ա. Սմիթը կապիտալը դիտարկում է որպես կուտակված իրեր, Դ. Լիկարդոն` որպես արտադրության միջոցներ:
Կառավարության տնտեսական քաղաքականությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում, որոնց թվում առանձնակի կարևորվում են լրիվ զբաղվածության ու գների կայուն մակարդակի ապահովումը, ինչն ընդունված է անվանել ներքին հավասարակշռություն։ Դրա հետ մեկտեղ հաճախ կարևորվում է արտաքին հավասարակշռության ապահովումը, այսինքն՝ ընթացիկ հաշվի հավասարակշռումը։ 1955թ–ին Թրեվոր Սվանի առաջարկած աղյուսակում ընդհանրացվում է ֆիսկալ քաղաքականության դերը հավասարակշռության վերականգման խնդրում։
Փոխարժեքը մեկ արժույթի գինն է՝ արտահայտված մեկ այլ արժույթի միավորներով։ Փոխարժեքը կարելի է գնորոշել երկու տարբերակով՝ ուղղակի և անուղղակի։ Առավել տարածված է ուղղակի գնորոշումը, երբ ազգային արժույթը արտահայտվում է օտարերկրյա արժույթի մեկ միավորի հաշվով. օրինակ՝ մեկ դոլարը հավասար է 325 դրամ։ Անուղղակի գնորոշման դեպքում, ընդհակառակը, ազգային արժույթի մեկ միավորն է արտահայտվում օտարերկրյա արժույթի միավորներով. օրինակ՝ մեկ դրամը հավասար է 1/325=0.0031 դոլար։
Շատ կազմակերպություններ այսօր մեծ տեղ և նշանակություն են տալիս աշխատակիցների նվիրվածությանը ֆիրմային, և այդ ուղղությամբ որոշակի քայլերի են դիմում: Մարդկանց նվիրվածությունը նվաճելու համար ձեռնարկվում են որոշակի միջոցառումներ: Որոշվում է արժեքների համակարգը "կարևորը՝ մարդն է" սկզբունքով: Դուք պետք է որոշակիորեն ընդունեք, որ Ձեր կազմակերպության ամենամեծ արժեքը՝ մարդն է. որ, նրան պետք է վստահեք, վերաբերվեք հարգանքով, նրանց ընդգրկեք աշխատանքին վերաբերվող հարցերի քննարկումներում, խրախուսեք, հնարավորություն տաք, որ ներդնեն իրենց ստեղծագործական ներուժը և այլն:
Տնտեսական ինտեգրումն իր բնույթով բարդ սոցիալ-տնտեսական գործընթաց է, որն առնչվում է ինտեգրվող երկրների ոչ միայն տնտեսական, այլև ազգային, սոցիալ-տնտեսական անվտանգությանը, անկախությանն ու ինքնավարությանը: Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ երկրների տնտեսական ինտեգրումը երկարատև գործընթաց է և կարող է տեղի ունենալ որոշակի փուլերով: Այս իմաստով հետաքրքիր է իմանալ, թե ինչ փուլեր են նախատեսվում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման համար և որքանով է այն ձեռնտու մեր երկրին:
Բանկը, ինչպես ցանկացած այլ առևտրային կազմակերպություն, ունի կառավարման որոշակի համակարգ և կազմակերպական կառուցվածք: Լավագույն կազմակերպական կառուցվածքի ընտրությունը՝ ամբողջությամբ վերցված բանկի աշխատանքի ճիշտ կազմակերպման և հաջող գործունեության գրավականն է: Բանկի կազմակերպական կառուցվածքում առանձնանում են երկու հիմնական պահեր՝ բանկի կառավարման կառուցվածքը և նրա ֆունկցիոնալ ստորաբաժանումների ու ծառայությունների կառուցվածքը:
Սիրելի’ ընթերցող, այսուհետ "Տնտեսագետի" պարբերաշարքերին կավելանա ևս մեկը` "Համաշխարհային բրենդ" խորագիրը: Հուսով ենք` ինչպես ստորև ներկայացվողը, այնպես էլ հետագա նյութերը ձեզ համար կլինեն ոչ միայն ճանաչողական, այլև կխթանեն ձեր միտքը, գործնականությունը, կոգևորեն ու… Գուցե, հեռու չէ այն օրը, երբ ձեր շարքերում նույնպես բացառիկ տաղանդով ու աշխատասիրությամբ կկայանան համաշխարհային հռչակ վայելող բրենդի հայ ներկայացուցիչները և կյանքի կկոչեն "հայկական տնտեսական հրաշքը":
ՀՀ ներդրումային քաղաքակությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից և ուղղություններից է: Այն նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը, և վերջինիս հիման վրա, տնտեսական զարգացման ապահովմանը: ՀՀ ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրացմանը համաշխարհային տնտեսության մեջ: Ելնելով վերոնշյալից և ներդրումային քաղաքականությունը դիտելով որպես Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություն` ՀՀ կառավարությունը 1994 թվականից սկսած ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է "բաց դռների” քաղաքականություն:
Տնտեսականան ավելացված արժեքը վերջերս սկսել է կիրառվել աշխարհի բազմաթիվ /ավելի քան 250/ հայտնի ու առաջատար ընկերություններում (AT&T, Quarker Oats, Briggs & Stratton, Coca-Cola և այլն): EVA-ի էությունը կայանում է նրանում, որ ցույց է տալիս ձեռնարկության շուկայական արժեքի ավելացումը և ընկերության գործունեության արդյունավետության գնահատումը դրա շուկայական գնահատման միջոցով, այսինքն` իրենից ներկայացնում է մաքուր շահույթի և դրա ստացման համար օգտագործված կազմակերպության սեփական կապիտալի արժեքի տարբերությունը:
ՀՀ-ում արտադրանքի որակի ապահովմանն ուղղված համակարգված մոտեցում առաջին անգամ ցուցաբերվել է տակավին 19-րդ դարի վերջին` 1887 թ., առաջին գիլդայի վաճառական Ներսես Թաիրյանի հիմնադրած և 1899 թ. Ն. Լ. Շուստովին վաճառած Երևանի կոնյակի գործարանում: Բարձր որակի շնորհիվ հայկական կոնյակի համբավն այն ժամանակ դուրս էր եկել Հայաստանի սահմաններից, իսկ "Ն. Լ. Շուստով և որդիներ" ֆիրման արժանացել էր Նորին կայսերական Մեծության /Ռուսաստան/ արքունիքի մատակարարի բարձր պատվին: Հայկական կոնյակը մինչև 1950-ական թվականների վերջը միակ արտադրանքն էր, որ իր որակի շնորհիվ մրցունակ էր ներքին և արտաքին շուկաներում:
Որակի կառավարման ասպարեզում Ճապոնիայի ակնառու հաջողությունների պատճառով որոշ մասնագետներ համարում են, որ որակի կառավարման Ճապոնիայում գործող համակարգը տարբերվում է մյուս երկրներում կիրառվող համակարգերից: Որակի կառավարմանը Ճապոնիայում ունեն մոտեցման իրենց առանձնահատկությունները, որոնցից հիմնականներն են...