Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը հայկական դրամն է։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում ու կարգավորում է հանրապետության տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը։
Բացի շրջանառության համար նախատեսված թղթադրամներից ու մետաղադրամներից՝ ՀՀ կենտրոնական բանկը բացառիկ իրավունքով թողարկում է նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, որոնք օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով։
Արդի պայմաններում կազմակերպության գործունեության արդյունավետության ավանդական գնահատումը` հիմնված միայն հաշվապահական հաշվառման արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշների վրա, բավական "ծերացել է” և թույլ չի տալիս կատարել կազմակերպության զարգացման հստակ կանխատեսում: Այս առումով առաջ եկավ կազմակերպության ողջ գործունեության արդյունավետության գլոբալ գնահատման նոր, առավել կատարյալ ու արդյունավետ միջոցների անհրաժեշտություն: