Շաբաթ, 21 Դեկ 24, 20:51

Մենք ստանում ենք ոչ թե այն, ինչին արժանի ենք, այլ այն, ինչին հասնում ենք:

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Ի՞նչ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը
Ընդհանուր / Այլ | Հեղինակ` Lilit Harutyunyan 770d92 | 09 Հնվ 13 20:27

Շատերին է հայտնի, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանում ակտիվորեն կենսաթոշակային բարեփոխումներ են մշակվում և իրականացվում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014 թ. հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որի հաջողությունը կախված է նաև բնակչության իրազեկվածությունից: Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում մշակվել է Եվրահանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակներում և հաշվի է առնվել կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձը` մասնավորապես Էստոնիայում ներդրված մոդելը: Այս իմաստով կփորձենք մի քանի համեմատություն կատարել, որը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընթերցողին: Էստոնիան կենսաթոշակային բարեփոխումներն սկսել է 1999 թվականից և 2003-ից արդեն ներդրել է պարտադիր կուտակային համակարգը: Ի տարբերություն Էստոնիայի, որտեղ պարտադիր կուտակային համակարգը տարածվում է 1983 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա, Հայաստանում այն տարածվելու է 1974 թվականից հետո ծնվածների վրա: Եթե Էստոնիայում կուտակային վճարների դրույքաչափը սահմանված է 6%, որից 2%-ը վճարում է աշխատակիցը, իսկ 4%-ը` պետությունը, ապա Հայաստանում կուտակային վճարի չափը նախատեսված է աշխատավարձի 10%-ի չափով, որի կեսը վճարելու է պետությունը, կեսը` աշխատողը:
Նաև նշենք, որ կենսաթոշակային տարիքը Հայաստանում սահմանված է 63 տարի (Էստոնիայում` 61 տարի): Սակայն էականն այն է, որ կյանքի միջին տևողությունը Հայաստանում 74 տարի է, այդ թվում` տղամարդկանցը` 70,4 տարի, կանանցը` 77,2 տարի: Հետևաբար 40 տարեկան ապագա թոշակառուն պետք է 23 տարի կենսաթոշակը հավաքի կուտակային ֆոնդում, որպեսզի հետագայում 11 տարի կենսաթոշակ ստանա` կյանքի միջին տևողության 70,4 տարվա պարագայում:
view 7373 | date 4.4/7 | date տնտեսագիտություն, կենսաթոշակային համակարգ, կենսաթոշակային պարտադիր կուտակային

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել