Կիրակի, 17 Նոյ 24, 00:40

Եթե դուք չունեք սեփական նպատակներ կյանքում, ապա միշտ կաշխատեք նրա մոտ, ով դրանք ունի: Ռոբերտ Էնտոնի

Գլխավոր » Հոդվածներ » Բանկային գործ  

Սպառողական վարկ
Բանկային գործ | armeco-87 | 21 Նոյ 12 16:18

2009թ.-ի հունվարի 24-ից ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է պաշտպանել սպառողների շահերը` որպես վարկառու: Այս օրենքը սահմանում է մի շարք դրույթներ, որոնք ուղղված են պաշտպանելու սպառողներին վարկային պայմանագրերի` «թաքնված» դրույթներից: 

Օրենքի համաձայն` սպառողական կրեդիտ է համարվում` 
  • Բանկի, վարկային կազմակերպության և գրավատան (այլ կերպ ասած` կրեդիտավորող) կողմից տրամադրվող վարկը, այդ թվում` օվերդրաֆտի և վարկային քարտի միջոցով
  • 100,000 դրամը գերազանցող և 10,000,000 դրամը չգերազանցող վարկը
  • վարկը, որը տրվում է սպառողական նպատակով, այդ թվում` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու համար:
Օրենքի համաձայն սպառողական կրեդիտ չի համարվում` 
  • Անտոկոս կրեդիտը
  • Հող կամ բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվող վարկը
  • Բնակարանի վերանորոգման, շինարարության նպատակով տրամադրվող վարկը
  • 2009թ.-ի հունվարի 24-ից առաջ կնքած պայմանագրով ստացված վարկը:
Այսինքն, ավելի պարզ ասած, սպառողական կրեդիտ է համարվում 100,001 ՀՀ դրամ և ավել գումարով հեռուստացույց ձեռքբերելու համար ստացված վարկը, ավտովարկը, ոսկու գրավով ապահովված կամ այսպես կոչված լոմբարդային վարկը' տրամադրված հենց սպառողական նպատակով և այլն: 

Սպառողական կրեդիտ չի համարվում բիզնեսի նպատակով ստացված վարկը, բնակարան ձեռքբերելու կամ վերանորոգելու նպատակով հիփոթեքային վարկը, թեյնիկ ձեռքբերու համար ստացված վարկը/ապառիկը (իհարկե եթե վարկի գումարը փոքր է կամ հավասար 100,000 ՀՀ դրամից): 

Եթե Ձեր վարկը (որը ցանկանում եք ստանալ կամ արդեն ստացել եք) համապատասխանում է այս չափանիշներին, ապա իմացեք, որ օրենքի համաձայն' 

Կրեդիտավորողը պարտավոր է. 

1. Հրապարակել և վարկային պայմանագրում ներառել տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը: Սա նոր տերմին է ՀՀ օրենսդրության համար: Տարեկան փաստացի տոկոսադրույքը սպառողի կրեդիտավորման ընդհանուր և փաստացի ծախսն է, որը բացի հիմնական` Ձեզ հայտնի տոկոսադրույքից, ներառում է նաև վարկի հետ կապված այլ ծախսերը (օրինակ` վարկի սպասարկման տարեկան վճարը) և հաշվարկվում է օրենքով սահմանված բանաձևի միջոցով: Այլ կերպ ասած, տարեկան փաստացի տոկոսադրույքը հնարավորություն է տալիս Ձեզ իմանալ, թե իրականում որքան արժե վարկը և համեմատել այլ կրեդիտավորողների առաջարկներն ու կատարել ճիշտ ընտրություն 

Այլ կերպ ասած, տարեկան փաստացի տոկոսադրույքի միասնական հաշվարկման կարգը և հրապարակման պահանջը հնարավորություն է ստեղծում տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը դնել նույն նժարի վրա և գնահատել, թե դրանցից որն է ավելի էժան: Սա հնարավոր չէ անել` հիմք ընդունելով սովորական տարեկան տոկոսադրույքը, քանզի այն չի ներառում վարկի հետ կապված մյուս ծախսերը և ունի հաշվարկման այլ մեթոդներ: Օրինակ` Ա բանկը առաջարկում է ավտովարկ 10%-ով, իսկ Բ բանկը` 12%-ով: Սովորական սպառողի համար առաջին հայացքից առավել գայթակղիչ է Ա բանկի առաջարկը: Սակայն Ա բանկը վարկային պայմանագրով պահանջում է նաև վարկի սպասարկման տարեկան վճար, վարկի տրամադրման միանվագ գումար և այլն, որոնք արդյունքում դարձնում են Ա բանկի վարկն ավելի թանկ, քան Բ-ինը: 

2. Նվազագույնը 30 օրը մեկ Ձեզ ներկայացնել վարկի մասին քաղվածք: Ի դեպ, քաղվածքը Ձեր ընտրությամբ կարող է առաքվել փոստով կամ էլեկտրոնային հասցեի միջոցով կամ տրամադրվել առձեռն: 

3. Կրեդիտավորման պայմանագիրը կնքել գրավոր, մեկ բնօրինակը հանձնել Ձեզ և պայմանագրում նվազագույնը ներառել' 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, դրա փոփոխման կարգը 
Պարտադիր վճարման ենթակա այլ վճարների ընդհանուր չափը 
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գանձվող տուգանքների չափը 
Ապահովագրության, գնահատման և այլ ծախսերի ընդհանուր չափը 
Սպառողի մտածելու ժամանակի մասին նշում 
Այլ պայմաններ: 

Դուք` որպես սպառողական կրեդիտավորման պայմանագիր կնքած անձ, իրավունք ունեք. 

Միակողմանիորեն լուծել կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքումից 7 աշխատանքային օրվա ընթացքում` տոկոս վճարելով միայն այդ օրերի համար (օրենքով այս իրավունքը կոչվում է` մտածելու ժամանակ) 
Վաղաժամկետ մարել վարկը` առանց դրա համար որևէ տուգանք վճարելու: Սա նշանակում է, որ ինչպես քննարկվում էր վերևում այլ վարկերի պարագայում, բանկը կամ վարկային կազմակերպությունն իրավունք չունի սահմանափակել Ձեր` վարկը ժամկետից շուտ մարելու իրավունքը և/կամ կիրառել որևէ տույժ ու տուգանք: 
Վերոնշյալ օրենքով սահմանված Ձեր իրավունքների խախտման դեպքում դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ի դեպ, սա հատկապես կարևոր դրույթ է, քանզի Ձեր իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ Ձեզ բռնագանձվում է 300,000 ՀՀ դրամ: Որպես իրավունքի խախտում կարող է դիտվել, օրինակ, Ձեզ պարբերաբար վարկային հաշվից քաղվածքի չտրամադրումը, պայմանագրով վարկը ժամկետից շուտ մարելու համար տույժերի սահմանումը, տարեկան փաստացի տոկոսադրույքի չարտացոլումը և այլն: 
Ի դեպ, համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի` սպառողական վարկերը կարող են տրամադրվել միայն ՀՀ դրամով` իր ուղղակի և անուղղակի իմաստով: Այսինքն, այս դրույթը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ վարկը գնանշվում է, տրամադրվում է ՀՀ դրամով, սակայն անուղղակի մեխանիզմների կիրառմամբ (բանաձև կամ այլ դրույթ) կապվում է փոխարժեքի հետ: 

Աղբյուր` fsm.am
view 7765 | date 5.0/7 | date վարկ, բանկեր, տնտեսագիտություն, սպառողական վարկ, վարկեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել