Սեր տարածիր ամենուր, ուր էլ որ գնաս և առաջինը՝ քո տանը: Սեր ցույց տուր քո երեխաներին, քո կնոջը կամ ամուսնուն, քո հարևանին: Յուրաքանչյուրը, ով քեզ մոտ գա, թող քեզնից չհեռանա առանց ավելի լավ ու ավելի երջանիկ զգալու: Եղիր Աստծո բարության կենդանի դրսևորումը՝ թող մարդիկ բարություն գտնեն քո դեմքին, քո աչքերում, քո ժպիտի մեջ:
Պետք չէ գոհանալ՝ դրամ ողորմալով. դա բավարար չէ: Ողորմություն խնդրողները ձեր սիրող սրտերի կարիքն ունեն: Արդ, ուր էլ որ գնաք, սփռե՛ք ձեր սերը:
Ամենասարսափելի աղքատությունը մենությունն է և սիրված չլինելու զգացումը:
Ամեն անգամ ինչ-որ մեկին ժպտալը սիրո դրսևորում է, նվեր է այդ անձին, գեղեցիկ մի բան:
Բարի գործերը օղակներ են, որ սիրո շղթա են կազմում:
Հավատարի՛մ եղեք փոքր բաների մեջ, քանզի դրանց մեջ է ձեր զորությունը:
Մեր կյանքի վերջում չենք դատվելու՝ ըստ այն բանի, թե քանի դիպլոմ ենք ստացել, որքան գումար ենք հայթայթել կամ ինչքան մեծ գործեր ենք կատարել: Այլ դատվելու ենք՝ ըստ «Քաղցած էի, և ինձ կերակրեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, անտուն էի, և ինձ ընդունեցիք»: