Ամենաթանկ, ամենանվիրական, ամենավեհ ու ամենաքնքուշ զգացմունքը սերն է, որն անսահման երջանկություն ու հոգու բերկրանք է պարգևում մարդկանց: Սերը մի վերերկրային երևույթ է, որը չի սահմանափակվում միայն սեռերի միջև գոյություն ունեցող զգացմունքով:
Սերը խորհրդավոր մի երկիր է, և մենք բոլորս լողում ենք դեպի այն՝ յուրաքանչյուրն իր նավով, և մեզանից ամեն մեկն իր նավի նավապետն է ու նավը վարում է իր սեփական ճանապարհով:
Սերը ամենավեհն ու հաղթականն է բոլոր կրքերից, բայց ամեն ինչ հնազանդեցնող նրա ուժը անսահման մեծահոգության մեջ է, գրեթե գերզգայական անշահախնդրության մեջ:
Սեր, ինչ քաղցր ու դյութիչ է հնչում փոքրիկ այս բառը, որը խորունկ, մեծանուն ու անմահ է ինչպես երգը:
Անբասիր զգացմունք է սերը՝ պարուրված հոգեկեզ հրճվանքով: Իր թերթիկների տակ անկեղծ ու խորիմաստ բառեր է թաքցնում նա... երևի մի փերի է որ կարողանում է կախարդանքի շնորհիվ վերափոխել մարդուն՝ դարձնելով նրան բարի, քնքուշ և սիրալիր: Իր էությամբ որքան նորաբողբոջ սրտեր է նվաճում նա և պարտադրում իր կամքը:
Երբ զգում ես սիրո տաք շունչը, վայելում նրա անուշ ու արբեցնող բումունքը, անշուշտ քեզ ամենաերջանիկն ես համարում:
Սերն ամենահրաշալի, ամենանվիրական զգացմունքն է այս աշխարհում...
;
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է