Կիրակի, 22 Դեկ 24, 06:12

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց: Օ. Ուայլդ

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Աշխարհի 10 ամենաբարեկեցիկ երկրները
Աշխարհի 10 ամենաբարեկեցիկ երկրները
Տնտեսություն | 02 Նոյ 13 17:00

Աշխարհի 10 ամենաբարեկեցիկ երկրները
Բրիտանական ոչ առևտրային Legatim Institute կազմակերպությունը հրապարակել է ամենաբարեկեցիկ երկրների ամենամյա վարկանիշային աղյուսակը՝ Prosperity Index 2013: Լոնդոնի փորձագետները ամեն տարի ներկայացնում են նման ցուցակ՝ 2009 թվականից ի վեր: Գնահատման համար վերցնում են տնտեսական ցուցանիշները (ՀՆԱ, բնակչության եկամուտները), ինչպես նաև ոչ այդքան ճշգրիտ տվյալներ (օրինակ՝ բավարարվածությունը կյանքով):

Բոլոր 89 չափորոշիչները բաժանում են 8 խմների՝ տնտեսություն, բիզնես և հնարավորություններ, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատությունների, սոցիալական կապիտալ: Օգտագործելով տվյալների 12 տարբեր աղբյուրներ, այդ թվում նաև Gallup-ի հարցումները, վերլուծաբվանները գնահատում են 142 երկրներին, յուրաքանչյուր չափորո՛իչը՝ 0-110 միավորով, իսկ հետո պատրաստում են համեմատական ռեյթինգ:

Ձեզ եմ ներկայացնում ըստ այդ վարկանիշային աղյուսակի 10 ամենաբարեկեցիկ երկրները:

1. Նորվեգիա
Լավագույն ցուցանիշը. տնտեսություն (1-ին տեղ)
Վատագույն ցուցանիշը: կառավարում (12-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $65 639,8
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,7՝ 10-ից

Այս սկանդինավյան երկրում կյանքը աննախադեպ կայուն է. Prosperity Index-ի գոյության 5 տարիների ընթացքում սա միակ երկիրն է, որ ոչ մի անգամ չի իջեցրել իր հորիզոնականը և արդեն 5 տարի շարունակ նորվեգացիները զբաղեցնում են առաջին տեղը:

2. Շվեյցարիա
Լավագույն ցուցանիշը. կառավարում (1-ին տեղ)
Վատագույն ցուցանիշը: կրթություն (27-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $53 366,7
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,8՝ 10-ից

2009 թվականից այս երկիրը անդադար բարելավում է իր դիրքերն աղղյուսակում՝ գրավելով ավելի ու ավելի բարձր հորիզոնականներ: Ըստ աղյուսակը կազմող փորձագետների, Շվեյցարիայի երջանիկ կենսակերպի գրավականը ընտրության ազատությունն ու էթնիկ փոքրամասնությունների ու միգրանտների նկատմամբ տոլերանտ վերաբերմունքն է:

3. Կանադա
Լավագույն ցուցանիշը. անձնական ազատություններ (1-ին տեղ)
Վատագույն ցուցանիշը: բիզնես և հնարավորություններ (16-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $42 533,4
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,4՝ 10-ից

2009 թվականից ի վեր Կանադան բարելավել է իր դիրքը՝ բարձրանալով երեք հորիզոնականով: Այս երկրում փորձագետներն առանձնացնում են ազատությունների բարձր սանդղակն ու միգրանտների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը, իսկ տնտեսական կայունությունը բացատրվում է շատ փոքր բնակչություն ունենալու պարագայում՝ հսկայական բնական ռեսուրսների տիրապետելով:

4. Շվեդիա
Լավագույն ցուցանիշը. բիզնես և հնարավորություններ (1-ին տեղ)
Վատագույն ցուցանիշը: կրթություն (14-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $43 180,2
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,6՝ 10-ից

Շվեդիան ևս 3 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը վերջին 5 տարիների ընթացքում: Շվեդիայի ամենագովելի կողմերից մեկն էլ անվտանգության խնդիրն է, որովհետև այս երկրում տարեցտարի նվազում են հանցագործությունները:

5. Նոր Զելանդիա
Լավագույն ցուցանիշը. կրթություն (1-ին տեղ)
Վատագույն ցուցանիշը:առողջապահություն (20-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $32 219,5
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7՝ 10-ից

Նոր Զելանդիան պարբերաբար ընդգրկվում է տարբեր «Ամենաերջանիք» ռեյթինգներում և այս մեկը բացառություն չէ այդ առումով: Սակայն 2009 թվականից ի վեր, երկիրը նահանջել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում ե 5-րդ հորիզոնականը, ինչը մեծապես պայմանավորված է անվտանգության ցուցանիշի անկումով, որը հետևանք է միգրանտների քանակի աճի:

6. Դանիա
Լավագույն ցուցանիշը. բիզնես և հնարավորություններ (2-րդ տեղ)
Վատագույն ցուցանիշը: տնտեսություն (23-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $42 086,1
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7՝ 10-ից

Համեմատած 2009 թվականի հետ, այս սկանդինավյան երկիրը զիջել է 4 հորիզոնականով, ինչը պայմանավորված է տնտեսության անկումով. գործազրկության աճ, կրեդիտային խնդիրներ, ֆինանսական ինստիտուտների հուսալիության անկում:

7. Ավստրալիա
Լավագույն ցուցանիշը. կրթություն (2-րդ տեղ)
Վատագույն ցուցանիշը: առողջապահություն (17-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $44 597,8
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,2՝ 10-ից

Համեմատած 2009 թվականի հետ, Ավստրալիան զիջել է 2 հորիզոնականով: Հատկապես հետընթաց է գրանցվել անվտանգության ոլորտում, ինչը պայմանավորված է միգրանտների հոսքի մեծացումով և դեմոգրաֆիական խնդիրներով:

8. Ֆինլանդիա
Լավագույն ցուցանիշը. Բիզնես և հնարավորություններ (3-րդ տեղ)
Վատագույն ցուցանիշը: տնտեսություն (26-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $38 654,6
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,4՝ 10-ից

Ֆինլանդիիան ևս կկորցրել է 2 հորիզոնական՝ 2009 թվականի հետ համեմատած: Հատկապես կտրուկ են իջել տնտեսական ցուցանիշները՝ 16-ից մինչև 26-րդ հորիզոնական և այժմ երկիրը լուրջ խնդիրներ ունի գործազրկության ու ֆինանսական ինստիտուտների վստահելիության հետ:

9. Նիդերլանդներ
Լավագույն ցուցանիշը. սոցիալական կապիտալ (5-րդ տեղ)
Վատագույն ցուցանիշը: Տնտեսություն (20-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $43 198,3
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7,5՝ 10-ից

Հոլանդացիները աննշան են բարելավել իրենց դիրքերը՝ 5 տարվա մեջ վեր բարձրանալով ընդամենը 2 հորիզոնականով: Դա պայմանավորված է նրանով, որ միանգամից 7 հորիզոնականով բարձրաացել է առողջապահության մակարդակը:

10. Լյուքսեմբուրգ
Լավագույն ցուցանիշը. առողջապահություն (1-ին տեղ)
Վատագույն ցուցանիշը: կրթություն (46-րդ տեղ)
Շնչին հասնող ՀՆԱ: $91 387,9
Կյանքից բավարարվածության աստիճանը: 7՝ 10-ից

Լյուքսեմբուրգն այս տարի բարձրացել է մեկ հորիզոնականով՝ համեմատած այլ տարիների, չնայած նրան, որ տնտեսության ցուցանիշով այն կորցրել է 4 հորիզոնական՝ 10-րդ տեղից անցնելով 14-րդ հորիզոնական: Բացի դրանից, խնդրահարույց է նաև այն, որ տարեցտարի նվազում են օտարերկրյա ներդրումները:

Աղբյուր՝ http://blognews.am/arm/news/100486/ashkharhi-10-amenaba...
 
view 5642 | date 5.0/2 | date տնտեսություն, երկրներ, փաստեր, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել