1. Դիսնեյյան միակ պերսոնաժը, որ մուլտֆիլմում ոչ մի բառ չի արտասանել, Դումբո փիղն է (Dumbo)։
2. Մինչեւ «Առյուծ-արքա» մուլտը նկարելը Դիսնեյի մուլտիպլիկատորների խումբը որոշ ժամանակ Աֆրիկայում ուսումնասիրել է վայրի կենդանիների շարժումները։
3. Դիսնեյը հանրահայտ Գուֆիին ներկայացրել է 1932 թվականին։
4. Պաշտոնական «կենսագրության» համաձայն, նավաստի Պապայը 167 սմ հասակ, 70 կգ քաշ ունի եւ 34 տարեկան է։
5. Դոնալդ Դաքը էկրանին է հայտվել 1934 թվականին «The Wise Little Hen» մուլտֆիլմում։
6. Մուլտիպլիկացիոն մկնիկին Միկի անունը Ուոլթ Դիսնեյին խորհուրդ է տվել նրա կինը։ Դիսնեյն ուզում էր նրան Մորթիմեր անվանել։
7. Բագզ Բանի ճագարն իր անունը ստացել է Warner Browsers – ի Bugs Hardaway անունով մուլտիպլիկատորից։
8. Սպանչ Բոբ Քառակուսի անդրավարտիք անունով մուլտիպլիկացիոն կերպար ստեղծողը քոլեջում ծովային կենդանիների կենսաբանություն է ուսումնասիրել։
9. Առաջին մուլտպերսոնաժը հայտնվել է 1910 թվականին։ Այն Գերթի անունով դինոզավրն էր (Gertie the Trained Dinosaur).
10. Ավանդական տեխնոլոգիայով կեսժամանոց մոլտֆիլմ ստեղծելու համար պետք է նկարել 18 հազարից ավելի նկար։
style.news.am