Շաբաթ, 28 Դեկ 24, 05:02

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: Հովհ. Թումանյան

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Գիտե՞ք որ...
Գիտե՞ք որ...
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` 770d92 | 31 Հնվ 13 14:28

Գիտե՞ք որ...
Եվրամիության 27 երկրների ընդհանուր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) կեսը և բնակչության կեսից ավելին բաժին են ընկնում Գերմանիային և Ֆրանսիային: Ընդ որում, Գերմանիային բաժին է ընկնում Եվրամիության ՀՆԱ-ի 28%-ը և բնակչության 25%-ը, իսկ Ֆրանսիային` համապատասխանաբար 22%-ը և 18%-ը: Այնպես որ, Գերմանիան և Ֆրանսիան պատահական չեն համարվում Եվրամիության և Եվրոգոտու հենասյուները:

***

Բրիտանացի ծովագնաց նավապետ Ֆրենսիս Դրեյքը 1580 թ. շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո իր հետ 600 հազար ֆունտ ստեռլինգ բերեց երկիր այն դեպքում, երբ Անգլիայի թագավորության տարեկան եկամուտն այդ ժամանակ ընդամենը 300 հազար ֆունտ ստեռլինգ էր: Դրեյքի` մեծ հարստություն երկիր բերելուց ոգևորված Անգլիայի Եղիսաբեթ թագուհին անձամբ դիմավորեց նավապետին և նրան ասպետի կոչում շնորհեց հենց նրա "Ոսկե եղնիկ" կոչվող նավի տախտակամածին:

***

Ամերիկացի նավթարդյունաբերող Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը` "Ստանդարտ Օյլ" ընկերության հիմնադիրը, 1916 թ. դարձավ աշխարհում առաջին միլիարդատերը:

***

Ամերիկացի հանրահայտ արդյունաբերող Հենրի Ֆորդը 1926 թ. աշխարհում առաջին անգամ իր գործարաններում աշխատանքային օրվա տևողությունը դարձրեց 8 ժամ, շաբաթական 5-օրյա ռեժիմով և սահմանեց այդ ժամանակներում ԱՄՆ-ում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը` ժամը 5 դոլար:

***

Առաջին անգամ Եվրոպայից Հնդկաստան հասած պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի արշավախմբի նավերը, 1498 թ., դուրս գալով Հնդկաստանից, բռնեցին տունդարձի ճամփան: Պորտուգալիա հասավ 4 նավերից 2-ը և 170 հոգանոց անձնակազմից 55-ը: Այնուհանդերձ, Վասկո դա Գամայի ճանապարհորդությունը այդ ժամանակ ֆինանսական տեսանկյունից հաջողված էր համարվում, քանի որ Հնդկաստանից բերված ապրանքների վաճառքից ստացված գումարը 60 անգամ գերազանցեց արշավախմբի ծախսերը` կորուստներով հանդերձ:

***

Հարվարդի համալսարանը հիմնադրվել է 1636 թ. ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում: Հարվարդի համալսարանի հեղինակության և բարձր վարկանիշի մասին է վկայում նաև այն, որ այդ համալսարանն են ավարտել ԱՄՆ-ի 8 նախագահները, 75 Նոբելյան մրցանակակիրներ եղել են համալսարանի սաներ, աշխատակիցներ և դասախոսներ: Հարվարդի համալսարանը երկրում առաջին տեղն է գրավում իր միլիարդատեր շրջանավարտների քանակով: Պակաս հետաքրքիր չէ նաև այն, որ Հարվարդի համալսարանական հիմնադրամը կազմում է 32 մլրդ դոլար:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5531 | date 5.0/5 | date հետաքրքիր փաստեր, գիտեք որ, փաստեր, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել