1938 թվականին, երբ մարդկության գլխին Դամոկլեսյան սրի նման կախված էր 2-րդ համաշխարհայինի վտանգը, բեռլինյան լաբորատորիաներից մեկում իրենց համար հանգիստ աշխատող քիմիկոս Օտտո Հանն ու իր աշակերտ Ֆրից Շտրասմանը լրիվ պատահականորեն կատարեցին դարաշրջանային մասշտաբի մի հայտնագործություն, որին արդյունքում վիճակված էր ունենալ մի շարք տխուր հետևանքներ: Ուրանի նմուշները նեյտրոնով ճառագայթահարելիս՝ նրանք ուրանի մեջ հայտնաբերեցին մի այլ էլեմենտի՝ բարիումի ատոմներ: Տվյալ ժամանակի գիտելիքների մակարդակին համապատասխան, Հանը ենթադրեց, որ իրականում բարիումն իրենից ներկայացնում է ռադիումի մի տարատեսակ, բայց, վերջիվերջո, ստիպված եղավ խոստովանել ակնհայտը, ուրանի ճառագայթահարումը ինչ-որ կերպ բերում է բարիումի առաջացմանը:
Այդ նույն ժամանակ, Հանի հրեա գործընկերուհի Լիզե Մայտները, որ երբեք չէր թաքցրել իր ծագումը, ստիպված եղավ գաղթել Գերմանիայից: Գործի անցնելով Ստոկհոլմի Նոբելյան ինստիտուտում՝ նա մտաբերեց Հանի անսովոր գյուտի մասին ու նամակ գրեց նրան՝ խնդրելով մանրամասներ: Այնուհետև, քննարկելով ստացված լրատվությունը իր զարմիկ Օ. Ֆրիշեմի հետ, նա եկավ այն եզրակացության, որ իր փորձի ժամանակ Հանն ուրանի ատոմը (որն իր կշռով կրկնակի ավել է բարիումի ատոմից) կիսվել է բարիումի երկու ատոմի: Ըստ նրանց, նեյտրոններով ուրանի ճառագայթումը բերում է նրա ատոմի ճեղքմանն ու միաժամանակ մեծ քանակությամբ էներգիա է ազատվում: Ահա այս կերպ հայտնաբերվեց շղթայական ռեակցիայի ժամանակ ատոմի միջուկի բաժանման գաղափարը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է