Շաբաթ, 21 Դեկ 24, 21:38

Հաջողությունը՝ դա կախարդություն չէ կամ էլ խորհրդավոր ինչ-որ բան: Հաջողությունը՝ դա ձեր ստացած ֆունդամենտալ գիտելիքները պրակտիկայում հետևողական կիրառելու բնական արդյունքն է: Ջիմ Ռոն

Գլխավոր » Հոդվածներ » Մարդկային ռեսուրսներ  

Անձնակազմի նվիրվածությունը գործին

Շատ կազմակերպություններ այսօր մեծ տեղ և նշանակություն են տալիս աշխատակիցների նվիրվածությանը ֆիրմային, և այդ ուղղությամբ որոշակի քայլերի են դիմում: Մարդկանց նվիրվածությունը նվաճելու համար ձեռնարկվում են որոշակի միջոցառումներ:

Որոշվում է արժեքների համակարգը "կարևորը՝ մարդն է" սկզբունքով: Դուք պետք է որոշակիորեն ընդունեք, որ Ձեր կազմակերպության ամենամեծ արժեքը՝ մարդն է. որ, նրան պետք է վստահեք, վերաբերվեք հարգանքով, նրանց ընդգրկեք աշխատանքին վերաբերվող հարցերի քննարկումներում, խրախուսեք, հնարավորություն տաք, որ ներդնեն իրենց ստեղծագործական ներուժը և այլն:

Երաշխավորված արդարացի աշխատանային հարաբերություններ:  "Բարձր որակի" նպատակով ստեղծեք բողոքների քննարկման ընթացակարգ, որը կերաշխավորվի բողոքների և կարգապահության հարցերի արդարացի լուծումը: Ստեղծեք բազմակողմանի կապի համակարգ, որով աշխատակիցները հնարավորություն ունենան մշտական հաղորդակցվել ղեկավարության հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: Հնարավոր բոլոր միջոցներով աշխատակիցներին մշտապես տեղեկացրեք, թե՝ ի՞նչ է կատարվում Ձեր ֆիրմայում: Այս հարցը շատ կարևոր է հատկապես՝ Հայաստանում, նորաթուխ գործարարների համար:

Արժեքների վրա հիմնված վարձումը: Աճող մրցակցության պայմաններում աշխատակիցների վստահությունն ու նվիրվածությունը պետք է նվաճել ոչ թե աշխատանքի վարձելուց հետո, այլ՝ դրանից առաջ: Այն ֆիրմաներում, որտեղ աշխատակիները մեծ նվիրվածություն ունեն գործին, մենեջերները շատ զգուշությամբ են ընտրում նոր աշխատակիցների: Դուք, որպես մենեջեր, աշխատանքի ընդունելուց առաջ զրուցեք թեկնածուների հետ հատկապես Ձեր ֆիրմայի որդեգրած արժեքների հիմնական սկզբունքների հարցի շուրջը, նշեք, որ նվիրվածությունը գործին և կազմակերպությանը կարող է լինել թեկնածուների ընտրության հարցում որոշիչ: Շեշտեք, որ այս հարցում այլընտրանք չի կարող լինել: Արեք այնպես, որ աշխատանքի ընդունված թեկնածուն իրեն զգա ամբողջի մասը:

Պարգևատրման փաթեթը: Վարձատրության այնպիսի համակարգ ընտրեք, որ աշխատակիցներն իրենց զգան Ձեր ֆիրմայի գործընկերը: Սա նշանակում է, որ աշխատակիցները շահույթից զգալի բաժին պետք է ունենան այն դեպքում, երբ ֆիրմայի գործերը լավ են ընթանում և հակառակը՝ քիչ, երբ գործերը լավ չեն: Այդ նպատակով աշխատավարձի մի մասը կազմեք այնպես, առ այն ենթարկվի ռիսկի: Պլանավորեք արժեթղթերի համակարգը, որը հնարավորություն կտա աշխատակիցներին համոզելու, որ իրենք ֆիրմայի հաջողության գործում լուրջ ներդրում ունեն: Արեք այնպես, որ աշխատակիցներն իրենք վերահսկեն աշխատաժամանակը:

Թեկնածուներին հաղորդեք Ձեր ֆիրմային համագործակցելու զգացում: Մարդիկ աշխատում են ոչ միայն նյութական փոխհատուցման համար: Այդ պատճառով էլ, այն ֆիրմաներում, որտեղ աշխատակիցները համակված են նվիրվածության ոգով, նրանք հաճախ են հանդես գալիս նախաձեռնությամբ: Նոր աշխատակիցներին նույնպես հնարավորություն տվեք իրենց դրսևորելու, խրախուսեք նորարարությունները:

Նման քայլերը կազմակերպությունում կրկնակի դեր են կատարում: ՄԻ կողմից, ստեղծված դրական մթնոլորտը հնարավորություն է տալիս աշխատակիցներին ամբողջ ծրագրով օգտագործել իրենց հնարավորություններն ու ունակություններ, ինչպես նաև՝ ինքնահաստատվել որպես անհատ: Մյուս կողմից, դա օգնում է Ձեզ (ձեռնարկատերերին) նվաճել աշխատակիցների նվիրվածությունը գործին և ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ նրանք աշխատում են ոչ միայն այն բանի համար, որ պարտավոր են այդ անել, այլ նաև՝ այն պատճառով, որ ցանկանում են այդ անե, այնքան՝ որքան դա իրենց նախաձեռնությունն է: 

Նվիրված աշխատակիցը ֆիրմայի մրցունակության լավագույն ներուժն է:
view 7028 | date 4.3/6 | date ձեռնարկատիրություն, անձնակազմ, արժեքներ, HR, մենեջմենթ, մոտիվացիա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել