Շաբաթ, 21 Դեկ 24, 20:53

Կառավարիչները սեփականացնում են պետական և քաղաքական իշխանությունը որպես մասնավոր սեփականություն: Կարլ Մարքս

Գլխավոր » Հոդվածներ » Տնտեսագիտություն  

Որակի կառավարման փորձը Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում

Որակի կառավարման ասպարեզում Ճապոնիայի ակնառու հաջողությունների պատճառով որոշ մասնագետներ համարում են, որ որակի կառավարման Ճապոնիայում գործող համակարգը տարբերվում է մյուս երկրներում կիրառվող համակարգերից: Որակի կառավարմանը Ճապոնիայում ունեն մոտեցման իրենց առանձնահատկությունները, որոնցից հիմնականներն են.
  • ֆիրմայի բոլոր բաժանմունքներում կողմնորոշումը դեպի գործընթացների և աշխատանքի արդյունքների մշտական կատարելագործումը,
  • կողմնորոշումը դեպի ոչ թե արտադրանքի, այլ գործընթացների որակի վերահսկումը,
  • կողմնորոշումը դեպի արատներ թույլ տալու հնարավորությունների կանխումը,
  • հաջորդ օպերացիաների դիրքերից նախորդների հետազոտումը և վերլուծությունը,
  • աշխատանքի արդյունքների որակի համար անմիջական կատարողների լրիվ պատասխանատվությունը,
  • մարդկային գործոնի ակտիվ օգտագործումը, բավորների և ծառայողների ստեղծագործական հնարավորությունների զարգացումը: 
Ճապոնական արտադրանքի բարձր որակի երաշխիք է նաև կատարյալ տեխնոլոգիան: Ճապոնիայում արդյունաբերության մեջ որակի բարձրացման ասպարեզում կարևոր է նաև ֆիրմայի աշխատակիցների, հատկապես ղեկավարների պատրաստումն ու մշտական ուսուցումը: Բանվորների ուսուցումը իրականացնում են նրանց անմիջական ղեկավարները: Ճապոնիայում որակի կառավարման համակարգի կարևոր առանձնահատկություններից է նաև ֆիրմաների կողմից մատակարարների սեփական ցանցի ստեղծումը: Պատվիրատու ֆիրմաները իրենց մատակարարների հետ համագործակցում են արտադրության նախագծման պահից սկսած, տեխնոլոգիական գործընթացի մշակման ժամանակ և տվյալ արտադրանքի բուն արտադրության ժամանակ: Ճապոնացիները ցածր գներով մատակարաներ գտնելու համար հազվադեպ են դիմում մրցակցային սակարկությունների օգնությանը: Ընդհակառակը, մատակարարները գնահատվում են ըստ նախորդ պայմանագրերը կատարելու մակարդակի, և նրանցից լավագույնները խրախուսվում են լրացուցիչ պատվերներով: Խրախուսման այս եղանակը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հարաբերություններ ձևավորել: Մատակարարների սեփական ցանցի առավելությունները ակնհայտ են: Այն ֆիրմային թույլ է տալիս ճիշտ  գնահատելու մատակարարին, երաշխավորելու, որ լավագույն մատակարարները հաջորդ նոր մոդելների պատրաստման ժամանակ կստանան պատվերների մեծ մասը, օգտվելու մատակարարների նախագծային հնարավորություններից ու նրանց մասնագիտացված սարքավորումներից: Ամերիկայի համեմատ` որակի ապահովման ճապոնական համակարգի արդյունավետության մասին է վկայում այն փաստը, որ ճապոնական ավտոմեքենաները, միջին հաշվով, ունեն 0.6-1.5 արատ, իսկ ամերիկյանները` 3-5: Ընդ որում, ճապոնական համակարգը հնարավորություն է տալիս ամերիկյանի համեմատ յուրաքանչյուր ավտոմեքենայի հաշվով որակի ապահովման համար 184 դոլլար պակաս ծախսել: Արտադրության ընթացքում պահանջներին չհամապատասխանող թողարկված արտադրանքը ըստ ճապոնական տերմինաբանության համարվում է ՙմինուս արտադրանք՚, քանի որ արատների վերացման ծախսերը միշտ ավելի մեծ են դրանց թողարկումը կանխելու ծախսերից: Արատները կարելի է վերացնել արտադրանքը բազմակողմանի ստուգելու միջոցով, սակայն ճապոնացիների կարծիքով` որակի ստուգման նպատակը ստուգման բացառումն է: 
    Այսպիսով, որակի հիմնախնդրի նկատմամբ Ճապոնիայում ձևավորված գլխավոր առանձնահատկությունները կարելի է համարել.
  1. կառավարման և տեխնոլոգիաների ասպարեզում նորագույն գիտական մշակումների լայնամասշտաբ ներդրումը,
  2. մարդու հնարավորությունների առավելագույն օգտագործումը, նրա ստեղծագործական ակտիվության խթանումը, անձնակազմի մշտական և բազմակողմանի ուսուցումը,
  3. կորպորատիվ ոգու զարգացումը, ֆիրմայի նկատմամբ նվիրվածության դաստիարակումը: 
1950-ական թվականների առաջին կեսից համաշխարհային շուկայում ուժեղացավ մրցակցությունը, որից պաշտպանվելու ու նաև որակի հիմնահարցերը լուծելու համար ԱՄՆ-ում սկսեցին զանազան հովանավորչական միջոցներ կիրառել: Դրանց հետևանքով արտադրանքի որակի բարձրացման հարցերը երկրորդ պլան մղվեցին: Ամերիկյան արտադրողները արտադրանքի որակի բարձրացումը համարում էին ոչ թե պահանջմունքների բավարարման միջոց, այլ խոտանի կրճատման միջոցով արտադրության ծախսերի տնտեսման ուղի: Սակայն մի շարք ֆիրմաների մենեջերներ հասկացան, որ շատ հիմնախնդիրների լոծման համար անհրաժեշտ է բարձրացնել արտադանքի որակը: Որոշվեց ուշադրություն դարձնել այնպիսի հիմնախնդիրների վրա , ինչպիսիք են.
  • որակի բարձրացման հարցում բանվորների ու ծառայողների շահադրդումը,
  • աշխատանքի ու արտադրանքի որակի վերահսկման վիճակագրական մեթոդների կիրառումը,
  • որակի բարձրացման ուղղությամբ կատարվող ծախսերի հաշվառման համակարգի ներդնումը,
  • արտադրանքի որակի բարձրացման ծրագերի մշակումը և կիրառումը:
Այժմ ԱՄՆ մասնագետները մեծ հույսեր են կապում որակի կառավարման համակարգի հետ, որը պետք է ապահովի ընկերությունների ղեկավարների գիտակցության արմատական վերակառուցում, կորպորատիվ կուլտուրայի վերանայում և որակի բարձրացման ուղիների որոնման համար ռեսուրսների համախմբում: 
1980-ական թվականների ճապոնական և հյուսիսամերիկյան ֆիրմաների` եվրոպական շուկա մուտք գործելու և այնտեղ հաստատվելու գործնական քայլերի շնորհիվ Եվրոպայում ամենուր նկատվեց արտադրանքի ու ծառայությունների որակի, ինչպես նաև որակի ապահովման մեխանիզմների կատարելագորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության ուժեղացում: Դրա հետևանքով  արևմտաեվրոպական երկրներում մշակվեցին միասնական ստանդարտներ և գործողության մեջ դրվեցին ԻՍՕ 9000 սերիայի եվրոպական նմանակները` EN 29000 սերիայի ստանդարտները: Մեծ ուշադրություն է դարձվում որակի համակարգերի հավաստագրմանը, EN 45000 սերիայի ստանդարտների պահանջներին համապատասխան հավաստագրում կատարող եվրոպական հեղինակավոր մարմնի ստեղծման: Նշված ստանդարտների պահպանումը կարող է բարձր որակի ապահովման երաշխիք դառնալ, միլիոնավոր սպառողներին պաշտպանել ցածրորակ արտադրանքից ու որակի ասպարեզում նոր նվաճումների համար շահագրգռել արտադրողներին: 1988 թվականին ստեղծվեց որակի կառավարման Եվրոպական ֆոնդը, որը Որակի Եվրոպական կազմակերության հետ  հիմնադրեց Որակի Եվրոպական մրցանակն ու 1992 թվ.-ից սկսեց այն շնորհել եվրոպական լավագույն ֆիրմաներին:
view 10531 | date 5.0/5 | date կառավարում, որակի համակարգ, որակ, որակի կառավարում

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել