Կիրակի, 17 Նոյ 24, 00:31

Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին: Գարեգին Նժդեհ

Գլխավոր » Հոդվածներ » Մարդկային ռեսուրսներ  

Մարդկային կապիտալ` վերարտադրության առանձնահատկությունները

Տարբեր տնտեսագիտական դպրոցներ տարբեր ձևով են մեկնաբանում կապիտալը: Առավել կարևորը երեքն են`
  • իրային կամ նատուրալիստական հայեցակետ,
  • դրամական կամ մոնետարիստական հայեցակետ,
  • "մարդկային կապիտալի" տեսություն:
Ըստ նատուրալիստական հայեցակետի` կապիտալը դիտարկվում է որպես արտադրության միջոց կամ իրացման համար նախատեսված ապրանք:
Այսպես, Ա. Սմիթը կապիտալը դիտարկում է որպես կուտակված իրեր, Դ. Լիկարդոն` որպես արտադրության միջոցներ: Մարշալի տեսության մեջ կապիտալը քննարկվում է որպես արտադրության նախադրյալ կազմող իրերի համախմբություն: Ջ. Քլարկը ենթադրում է, որ կապիտալը արտադրողական բարիքների պաշարն է. որն աշխատանքի հետ մեկտեղ կազմում է արտադրության հավերժական սկզբնապատճառը: Փ. Սամյուելսոնը կապիտալը բնորոշում է որպես խոշոր ֆաբրիկաների արտադրական կառույցներ, պատրաստի արտադրանքի և կիսաֆաբրիկատների պաշարներ:
Նմանօրինակ մոտեցում են ցուցաբերում նաև ժամանակակից արևմտյան շատ տնտեսագետներ:
Այսպես, կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դյուրին կապիտալին վերագրում է այն ամենը, ինչ "օգտակար դեր է խաղում արտադրական գործընթացը կազմակերպելիս", այսինքն` արտադրության միջոցները, օգտակար հանածոները, սպառման առարկաներն ու աշխատուժը:

Մոնետարիզմի տեսանկյունից կապիտալը տոկոս բերող գումար է:
Կապիտալի դրամական ձևի ՙբացարձակումը՚ սկիզբ է առնում  դեռևս, մերկանտիլիզմից: Բայց 18-19-րդ դարերում դրամական հայեցակետը երկրորդ պլան մղվեց դասական դպրոցի կողմից: Փողի և վարկի նկատմամբ հետաքրքրության վերածննդի հարցում մեծ դեր խաղաց Ջ. Մ. Քեյնսի տեսությունը: Հետագայում տարբերակում ներկայացուցիչների մեծամասնությունը ներկա փուլում ելնում են այն բանից, որ կապիտալը փեղն է կամ դրան փոխարինողը` վարկային փողը: Բայց մյուսները կապիտալը կապում են եկամտի ստացման հետ:

"Մարդկային կապիտալի" տեսությունը առաջացավ 20-րդ դարի 60-ական թվականներին` մարդկային գործոնի ազդեցության մեծացման արդյունքում: Դա պայմանավորված էր գիտատեխնիկական հեղափոխությամբ և դրա արդյունքների ներդրմամբ արտադրության մեջ, որտեղ կտրուկ բարձրացել  էր մարդկային գործոնի դերը: Համառոտ կերպով կարելի է ասել, որ գիտատեխնիկական հեղափոխությունը արտադրողական ուժերի զարգացման այնպիսի բարձր աստիճան է, երբ գիտությունն անմիջապես վերածվում է արտադրողական ուժի: Ամերիկյան տնտեսագետները հաշվարկել են, որ 1%  կապիտալի ներդրումը գիտության, այսինքն` աշխատուժի  որակավորման բնագավառում, հնարավորություն է տալիս 3/4 –ով ապահովել աճ նոր ստեղծված արդյունքի մեջ: Կամ 1% -ով նոր ստեղծված արդյունքի աճի ապահովումը ձեռք է բերվում 3/4 –ով աշխատուժի հաշվին, իսկ 1/4 –ը ապահովում է կապիտալը:

Արտադրության պրոցեսում փոխազդեցության մեջ են մտնում ֆիզիկական կապիտալը (դա բնաիրային տեսքով կամ նյութաիրային տեսքով գոյություն ունեցող արտադրության միջոցներն են) և մարդկային կապիտալը, որի համար բնորոշ  է նախորդ սերնդից փոխանցված գիտելիքներն ու փորձը և նաև ներկայի գիտական բարձր մակարդակը և հմտությունը:
 
view 8094 | date 4.9/7 | date մարդկային կապիտալ, Մարդ, ՄՌ, կապիտալ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել