Շաբաթ, 21 Դեկ 24, 21:23

Եթե դուք կարող եք գտնել ուղի առանց որևէ խոչընդոտների, ապա այն ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ չի տանում: Էռնեստո Չէ Գևարա

Գլխավոր » Հոդվածներ » Մենեջմենթ, կառավարում  

EVA /Economic Value Added կամ տնտեսական ավելացված արժեք/
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ` Սոնյա Սարգսյան ADMIN-S | 11 Սեպ 12 17:18

Տնտեսականան ավելացված արժեքը վերջերս սկսել է կիրառվել աշխարհի բազմաթիվ /ավելի քան 250/ հայտնի ու առաջատար ընկերություններում (AT&T, Quarker Oats, Briggs & Stratton, Coca-Cola և այլն): EVA-ի էությունը կայանում է նրանում, որ ցույց է տալիս ձեռնարկության շուկայական արժեքի ավելացումը և ընկերության գործունեության արդյունավետության գնահատումը դրա շուկայական գնահատման միջոցով, այսինքն` իրենից ներկայացնում է մաքուր շահույթի և դրա ստացման համար օգտագործված կազմակերպության սեփական կապիտալի արժեքի տարբերությունը.

EVA=NOPAT - WACC * CE

որտեղ` NOPAT=Net Operating Profit After Tax - զուտ գործառնական շահույթն է հարկումից հետո, CE (Capital Employed)-ն ներդրումային կապիտալն է, WACC (Weighted Average Cost of Capital)-ը կապիտալի արժեքի միջին կշռված մեծությունն է, իրենից ներկայացնում է շահույթի նվազագույն նորման, որը սպասում են ներդրողներն իրենց կատարած նեդրումների դիմաց:

Հաշվարկվում է հետևյալ կերպ.

որտեղ` - ֆինանսավորման i-րդ աղբյուրի գինն է (%),
- i-րդ աղբյուրի տեսակարար կշիռն է ընդհանուր ծավալի մեջ`միավորի հաշվով,
n - աղբյուրների քանակն է (i=1,2,…,n):

Կապիտալի օգտագործման արժեքը որոշվում է եկամտաբերության սպասվող նվազագույն տոկոսադրույքի հիման վրա, որն անհրաժեշտ կլինի բաժնետերերի և վարկատուների պահանջները բավարարելու համար: EVA ցուցանիշի հիմնական ֆունկցիան ներդրումների հաշվին ստեղծված ՙավելցուկային՚ արժեքի չափումն է, իսկ EVA ցուցանիշի վրա հիմնված ընկերության արժեքի կառավարման նպատակը այնպիսի արժեքի ստեղծումն է ներդրողի համար, երբ գործառնական շահույթը գերազանցում է օգտագործված կապիտալի միջին կշռված արժեքը դրամական արտահայտությամբ : Այսինքն, EVA-ն օգնում է մենեջերներին վերլուծել, թե որտեղ է ստեղծվում արժեքը և արդյունավետորեն կառավարել դրամական հոսքերը: EVA-ի հետագա արժեքը էական ազդեցություն է ունենում ձեռնարկության բաժնետոմսերի գնի վրա: Եթե սպասումները հակասական են` բաժնետոմսի գինը կտատանվի և երկարաժամկետ հատվածում հնարավոր չի լինի պարզել հստակ կախվածությունը EVA-ի արժեքների և ընկերության բաժնետոմսերի գնի միջև: Այդ պատճառով էլ շահույթի պլանավորման և դրա հետ մեկտեղ կապիտալի կառուցվածքի և գնի պլանավորման խնդիրը ձեռնարկության մենջմենթի առաջնային խնդիրներից է: Որքան պրոֆեսիոնալ է ձեռնարկության ղեկավարությունը, այնքան, այլ հավասար պայմաններում, մեծ է EVA ցուցանիշի նշանակությունը և պլանավորման ճշգրտությունը: Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ արտասհմանյան խոշոր կազմակերպություններում EVA-ի բարձր արժեքները հանդես են գալիս որպես մենեջերների պարգևատրման հիմք, ինչն էլ վերջիններին դարձնում է ավելի շահագրգռված ձեռնարկության շահութաբերության և EVA-ի աճով:

90-ականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն այս ցուցանիշն ապահովում է ավելի "թանկարժեք” տեղեկատվության ստացում անցած ժամանակահատվածում կատարված գործողությունների մասին, քան գործունեության արդյունավետության գնահատման այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հաշվապահական շահույթը, կապիտալի եկամտաբերությունը կամ մեկ բաժնետոմսի եկամտի աճի տեմպը և այլն: Միաժամանակ EVA-ն այնպիսի ցուցանիշ է, որը սերտ կապված է հաշվապահական հաշվառման հետ և չի կարող կիրառվել որպես միակ հիմք կարևոր ռազմավարական որոշումների ընդունման համար: Այս համատեքստում պետք է մեջբերել տնտեսագետ Դեվիդ Յանգի` European Management Journal հայտնի ամսագրում նշած խոսքերը. ՙEVA–ը երբեք չպետք է դիտարկվի կառավարման լավ պրակտիկայի այլընտրանք: Այն, ինչ կարող է EVA-ն անել, օգնելն է բարձր օղակի ղեկավարությանը ստեղծելու վերահսկման համակարգ, որը կմեծացներ բոլոր մենեջերների կողմից կազմակերպության` բաժնետերերի համար արժեքի ստեղծման անհրաժեշտությանը համաձայն կառավարման հավանականությունը՚ :

EVA-ի առավելություններից կարելի է նշել.
. կողմնորոշում դեպի ներդրողները
. ինտեգրացված ցուցանիշ, որը թույլ է տալիս գնահատել հիմնական պարամետրերի փոփոխության ազդեցությունը բաժնետիրական արժեքի վրա
. ֆինանսական ցուցանիշների պատճառահետևանքային կապ
. թույլ է տալիս չափել ձեռնարկության իրական շահութաբերությունը` այն բարձրացնելով հիմնականում կապիտալի արդյունավետ օգտագործման, ոչ թե կապիտալի օգտագործման ծախսերի նվազեցմանը ուղղված ջանքերի հաշվին:
Որպես հիմնական թերություն կարելի է առանձնացնել ցուցանիշի հաշվարկման դժվարությունը և գործընթացների ներդրման անհրաժեշտությունը:
EVA-ն իսկապես կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել ռազմավարական կառավարման առաջնային ուղղությունների վրա, սակայն նրա առանձին օգտագործումը թույլ չի տալիս ստանալ ամբողջական պատկեր ստեղծված իրավիճակի մասին և ընդունել կառավարչական որոշումներ` հաշվի առնելով արտաքին և ներքին տարբեր գործոններ: Այսինքն, կա իրական պատճառ ուսումնասիրելու EVA -ի և BSC-ի (ՑՀՀ) հնարավոր ինտեգրումը:
view 8327 | date 4.9/8 | date կառավարչական հաշվառում, տնտեսական ավելացված արժեք, կառավարում, մենեջմենթ, Eva, ռազմավարություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել