Կիրակի, 22 Դեկ 24, 05:44

Հիմնական բանաձևը հաջողության հասնելու համար, իմանալ, թե ինչպես շփվել մարդկանց հետ... Թ. Ռուզվելտ

Գլխավոր » Բլոգեր » Աֆորիզմներ » Բառեր դարձած հոգու խոսքեր /Ա. Մխեյան
Բառեր դարձած հոգու խոսքեր /Ա. Մխեյան
Աֆորիզմներ | 15 Սեպ 14 12:42

Բառեր դարձած հոգու խոսքեր /Ա. Մխեյան
Թեպետ անսահմանությունները չեն չափվում, բայց սիրած էակի բացակայությունից առաջացած դատարկությունն ասես առավել մեծ անսահմանություն է...

Պարզ ճշմարտություն: Մարդուն շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, սակայն մի ողջ կյանք հասկանալու համար, թե իրականում ինչ...

Եթե ուզում ես գտնել այն, ինչ իսկապես քոնն է, բաց թող ամեն ինչ. քոնը կմնա քեզ հետ:

Եթե բացակայությունդ չի նկատվում, ապա ներկայությունդ ևս ոչ մի նշանակություն չի կարող ունենալ նրա կյանքում:

Պետք չէ չափից շատ վստահել որևէ մեկին, քանի որ նույնիսկ ստվերդ պատրաստ է քեզ լքել, երբ հայտնվես մթության մեջ:

Որքան տարօրինակ են մարդիկ: Նրանք հաճախ նկատում են միմյանց արդեն բացակա լինելու դեպքում միայն:

Կյանքում հազվադեպ են հանդիպում մարդիկ, ովքեր ասում են` շնորհակալ եմ, որ դու կաս, և առավել քչերն են հանդիպում, որ իսկապես արժանի են այդ խոսքերին...

Համբերության սահմանն ավարտվում է մեկ ակնթարթում, այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ տխրում են, արտասվում, սպասում ու շարունակում հուսալ, բայց հեռանում անակնկալ ու հանկարծակի: Միայն այդժամ մենք նկատում ենք նրանց բացակայությունը...

Լավագույն դեպքում ճակատագրից որպես նվեր կարող ենք ստանալ կողմնացույց, բայց ուղղության ընտրությունը, թեպետ սահմանափակ ընտրության հնարավորությամբ միայն մեր ձեռքում է:

Այն ամենի համար, ինչ իսկապես թանկ է մեզ համար, կգտնվի և՛ ժամանակ, և՛ հնարավորություն: Հակառակ դեպքում` միայն արդարացում:

Ամբողջությամբ նվիրվելով` մենք կամ երջանկանում ենք կամ ստանում ճակատագրից մի մեծ ապտակ, դաս, որ գուցե չկարողանանք մոռանալ երբեք...

Կյանքում ամեն ինչ լինում է մեկ անգամ, երկրորդ հնարավորություն նույն ելման կետից մենք չենք ունենում: Պետք է միայն նախորդ սխալն արդեն չկրկնել ապագայում:

Բաժանող տարածությունը երբ կարոտով է լցված` կա սեր, իսկ եթե հեռավորությունը ստիպում է գտնել փոխարինող, ուրեմն չկա սեր...

Անտարբերությունը կարող է մահ արժենալ: Սպանե՛ք այն ու կփրկեք կյանքեր, գուցե նաև ձերը...

Պետք է սիրել հոգին, այլ ոչ թե ֆիզիկականը: Մարմինը ժամանակի ընթացքում անհրապույր կդառանա, բայց հոգին երբեք չի կորցնի իր յուրահատուկ գրավչությունը...

Երջանկությունն իր ոտքով հյուր չի գալիս, նրան ամենուր փնտրել է պետք և շատ զգուշությամբ, քանի որ կարող է այս պահին աննկատ կողքիդ լինել, իսկ մեկ ակնթարթ հետո շատ հեռու փախնել...

Ապրել նրա կողքին ում սիրում ես, մեծ երանություն է, իսկ ապրել հանուն նրա ու կրել նրա սիրո բեռը՝ երջանկություն...

Կարծում եմ, եթե սերն առանց ցավի լիներ, չէինք կարող գնահատել սիրո պարգևած երջանկությունը...

Ներկան անցյալի արդյունքն է, իսկ ապագան ներկայի պատճառը:

Դու կարծում ես պատահականությո՞ւն է այս ամենը: Պատահականություններ չեն լինում: Պատահական չեն ծնվում աստղերը, պատահական չեն մարում արևները, պատահական չեն հանդիպում մարդիկ միմյանց, պարզապես մենք ենք հաճախ պատահականություն համարում դրանք…

Հաճախ երջանկությունն այնքան մոտ է թվում, բայց ո՞վ է մեղավոր, որ չես տեսնում այն ու կորցնելով` զղջում ես ողջ կյանքում. միայն դու...

Կարոտը կախվածությունի՞ց.... Օ ՜, ո՛չ, այն մեծ Սիրուց է ծնվում:

Երբ խոսքեր չկան, մնում է միայն լռել...

Աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/p/blog-page_2.html
 
view 7047 | date 5.0/1 | date հոգու խոսքեր, խորհուրդներ, մտքեր, աֆորիզմներ, մտորումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել