Հինգշաբթի, 21 Նոյ 24, 23:09

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր

Գլխավոր » Բլոգեր » Աֆորիզմներ » Խրատներ, խորհուրդներ. աֆորիզմներ
Խրատներ, խորհուրդներ. աֆորիզմներ
Աֆորիզմներ | Բլոգգեր` armeco-87 | 14 Նոյ 12 12:42

Խրատներ, խորհուրդներ. աֆորիզմներ
Մի′ եղեք ոչ չափից ավելի համառ` պահելու այն, ինչ փլուզվում է և ո′չ չափից ավելի աճապարիր` հաստատելու այն, ինչ կարծես թե երևան է գալիս: Կոնստան

Որպեսզի իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին։ Բյոռնե

Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ պահում է իր արժեքը։ Բյոռնե

Պետք չէ պատճենահանել այն, ինչ ցանկանում ես ստեղծել։ Բրակ

Հասկանալու համար, որ երկինքն ամենուր կապույտ է, պետք չէ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Գյոթե

Ով երկար է խորհում, ոչ միշտ է լավագույն լուծում գտնում։ Գյոթե

Եթե դու ջանում ես դուր գալ բոլորին, կվերջացնես նրանով, որ դուր չես գա ոչ ոքի։ Գրաֆ

Երբեք չպետք է չափից ավելի թերագնահատել այն կարծիքը, որը տարբեր է ձերից։ Գրաֆ

Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու ճիշտ միջոցը նրանց օգտակար լինելն է։ Էբներ Էշենբախ

Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները։ Չարլզ Էլիոթ

Հարկ չկա ասելու ամեն բան, ինչ գիտես, բայց մշտապես պիտի իմանաս, թե ինչ ես ասում։ Կլաուդիոս

Պիտի խոսել բարձրաձայն, որպեսզի լսելի լինենք։ Պիտի խոսել ցածրաձայն, որպեսզի մեզ ունկնդրեն։ Կլոդել

Կանգառ կարելի է անել վերելքի, բայց ոչ երբեք վայրէջքի ժամանակ։ Նապոլեոն I

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող պահել և շատը։ Պուբլիլիոս Սիրոս

Ոչ ոք այնպիսի ցուցմունքներ չպիտի տա ուրիշներին, որոնց ինքը չի հետևում։ Վալերիոս Մաքսիմոս

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում։ Վովենարգ

Կլոր սեղանի շուրջ տեղի համար չեն վիճում։ Թոմաս Ֆուլեր

Բռնկուն ընկերոջ վրա հույս մի դիր, եթե նույնիսկ բնավորությամբ նա բարի մարդ է։ Աբու-լ-Ֆարաջ

Աշխատիր, երբ դու տխուր ես` դա տխրությունը ցրելու միակ միջոցն է։ Բեխեր

Եթե ուզում ես պտուղները վայելել, մի պոկիր ծաղիկները։ Բոն

Նախ և առաջ խրատիր ինքդ քեզ, այն ժամանակ դու ինչ-որ բան կսովորես նաև ուրիշներից։ Գյոթե

Հարգիր քեզ, եթե ուզում ես, որ քեզ հարգեն։ Գրասիան

Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչինչ չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է։ Գրասիան

Զուր մի վատնեք կյանքը տարակույսների ու սարսափների վրա։ Էմերսոն

Պահպանեք ձեր ինքնությունը` երբեք մի նմանակեք։ Էմերսոն

Հասարակ մարդկանց հետ ավելի քիչ խոսիր տեսությունների մասին, ավելի շատ վարվիր նրանց պես։ Էպիկտետուս

Ոչինչ մի հետաձգիր հետոյի, քանզի հետո ավելի հեշտ չի լինելու։ Ժան Պոլ

Խորհուրդ տալ ցանկացողները հերիքում են, իսկ կատարողներն` այնքան էլ չէ։ Լաֆոնտեն

Վճռիր` և դու ազատ ես։ Լանգֆելո

Երբեք մի ասա աղբյուրներին. ''Ես չպիտի խմեմ քո ջրից''։ Լոպե դե Վեգա

Երբեք խորհուրդներ մի տվեք նրան, ով ձեզնից միայն փող է խնդրում։ Կալդերոն

Զգուշացիր ինքդ այն բանից, ինչը չես հավանում ուրիշների մեջ։ Դիոնիսիոս Կատո

Մի կշտամբիր եղանակը. մարդկության ինը տասերորդը չէր կարող սկսել ոչ մի խոսակցություն, եթե եղանակը չփոխվեր։ Քին Հաբարդ

Զգուշացեք, երբ ձեզ սկսում է հաջողվել այն ամենը, ինչ դուք ցանկանում եք. բտվող խոզերի վերջը վատ է լինում։ Հարիս

Հիմարի հանդեպ խստասիրտ մի եղեք, պղնձադրամ գցեք նրա թասը, ինչպես դուք գցում եք աղքատ կույրի թասը։ Հոու

Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես դու կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն։ Կարլ Մարքս

Մի խոսեք ինքներդ ձեր մասին, դա կանեն ուրիշները, երբ դուք կգնաք։ Միզներ

Մարդկանց հետ սիրալիր եղեք ձեր վերընթացի ժամանակ. ձեզ կվիճակվի նրանց հանդիպել, երբ դուք ցած իջնելիս լինեք։ Միզներ

Մի հավատացեք նրան, ով հազիվ ձեզ հետ ծանոթացած` հանկարծ, առանց որևէ ակնհայտ առիթի, բռնկվում է ձեր նկատմամբ կրակոտ սիրով։ Չեստերֆիլդ

Ամենից առաջ մի՛ կորցրու ինքնահարգանքդ։ Պյութագորաս

Թող քունը չփակի աչքերդ, մինչև որ դու չհարցնես քեզ` ի՞նչ ես արել և` ի՞նչ բաց թողել (անցած օրերում)։ Պյութագորաս

Մշտապես գոհ եղեք նրանով, ինչ դուք ունեք, և ոչ երբեք նրանով, ինչպիսին կաք ինքներդ։ Պոլոք

Մտորիր ամեն բանի մասին, ինչ լսում ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել ես։ Պուբլիլիոս Սիրոս

Մի անիր ինքդ այն, ինչը պարսավում ես ուրիշների մեջ։ Պուբլիլիոս Սիրոս

Եթե դու զայրացած ես, նախքան խոսելը հաշվիր մինչև տասը, եթե սաստիկ ես զայրացած` հաշվիր մինչև հարյուրը։ Ջեֆերսոն

Ապրեք այնպես, որ ձեզ համար ամոթալի չլինի տնային թութակը քաղաքի գլխավոր բամբասանուհուն վաճառելը։ Ռոջերս

Նախքան խոստանալը մտածիր, բայց եթե արդեն խոստացել ես` կատարիր։ Սենեկա Կրտսեր

Երբեք մի վստահիր այն ստորադրյալին, որն իր պետի մեջ ոչ մի պակասություն չի տեսնում։ Քոլինզ

Մի հավատա այն մարդուն, որը լավ է արտահայտվում բոլորի մասին։ Քոլինզ

Անհաջողակի խորհուրդի գինը նրանով է թանկ, որ ծանծաղուտի մեջ նստած` գիտի, թե որտեղ է այն։ Ֆրանկլին

Փոքր նավակները ափերին ավելի մոտ պիտի նավարկեն։ Ֆրանկլին

Եթե ուզում ես ազատվել իր այցելություններով ձանձրացնող հյուրից, նրան պարտքով փող տուր։ Ֆրանկլին

Եթե ուզում ես հավատարիմ ծառա ունենալ, և այն էլ այնպիսին, որը ձեզ դուր գա, ծառայեք ինքներդ ձեզ։ Ֆրանկլին

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 21653 | date 5.0/9 | date աֆորիզմներ, խորհուրդներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել