Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է միլիարդատեր Ջորջ Սորոսի բիզնես կանոնները:
1. Ես խաղի ընտրված կանոններով չեմ խաղում, ես փորձում եմ փոխել խաղի կանոնները:
2. Ես քննդատաբար մոտեցող մարդ եմ, ով թերություններ է փնտրում իր և մյուսների մեջ:
3. Ֆինանսական շուկաները ես օգտագործել եմ որպես լաբորատորիա, որտեղ կարողացել եմ ստուգել իմ փիլիսոփայական թեորիաները:
4. Իմ որոշումներն ընդունվում են որևէ թորիայի և բնազդի համադրության հիմքում:
5. Ուրիշներն ամաչում են իրենց սխալներից: Ինձ համար սեփական սխալներս հասկանալն ու գիտակցելը հպարտության առիթ է:
6. Ես զգացողություն չունեմ, թե զբաղվում եմ բիզնեսով: Ես գումար եմ ներդնում կազմակերպություններում, որոնք ղեկավարում են այլ անձիք: Այնպես որ՝ ես իրականում քննադատ եմ: Կարելի է ասել, որ լայն իմաստով ես աշխարհում ամենաբարձր վարձատրվող քննադատն եմ:
7. Ես մշտապես շատ ավելի համեստ եմ ապրել, քան ինձ թույլ են տվել իմ ֆինանսական հնարավորությունները:
8. Ես օրինապաշտ քաղաքացի եմ, բայց կան ռեժիմներ, որոնց պետք է դիմադրել և ոչ թե ընդունել:
9. Հաջողության հասնելու համար պետք է ունենալ շատ ազատ ժամանակ տարբեր մարդկանց հետ ակտիվ շփման համար:
10. Գումարը հաջողության հասնելու անհրաժեշտ բաղադրիչներից միայն մեկն է, և որոշ դեպքերում գումարը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ բերել: