Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը:
Ես պատրաստ եմ Արարչի հետ հանդիպմանը: Ուրիշ հարց է, թե Արարիչը պատրա՞ստ է արդյոք այնպիսի մի ծանր փորձության, ինչպիսին ինձ հետ հանդիպումն է:
Ես միշտ հետևել եմ այս կանոններին` մի՛ վազիր, երբ կարող ես կանգնել, մի՛ կանգնիր, երբ կարող ես նստել, մի՛ նստիր, երբ կարող ես պառկել:
Լավատեսը ամեն դժվարության մեջ գտնում է հնարավորություններ, հոռետեսը գտնում է դժվարություններ ամեն հնարավորության մեջ:
Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ ահա թե ինչն է իսկականից կարևոր:
Կյանքում ոչինչ այնպես չի ոգևորում, ինչպես այն, որ քեզ վրա կրակել ու վրիպել են:
Պատմությունն իմ հանդեպ բարեխիղճ կլինի, որովհտև ես մտադիր եմ այն գրել անձամբ:
ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ...