Ասում են, որ երջանկությունը փողի մեջ չէ, սակայն մենք այնուամենայնիվ ցանկանում ենք հնարավորինս շատ փող ունենալ: Որոշ մարդիկ լավ գիտեն, թե ինչպես աշխատել այնքան գումար, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց, այլև իրենց թոռներին ու ծոռներին: Մինչդեռ այլք անգամ ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել: Անդրեյ Մակրիցայի ու Ալեքսանդր Գոլդենբերգի գրքում առանձնացված են որոշակի տարբերություններ աղքատների ու հարուստների միջև: Այս մտքերի մի մասը գուցե կարծրատիպային են, բայց կան և այնպիսի մտքեր, որոնք արտացոլում են ճշմարտությունը:
Հարուստը խնայում է իր միջոցներն ու ժամանակը: Աղքատը մինչև վերջին կոպեկը ծախսում է աշխատածը, իսկ հարուստը գործի մեջ է ներդնում իր աշխատածը: Աղքատը շռայլորեն թեյավճար է թողնում, իսկ հարուստը զուսպ է այդ հարցում: Աղքատը գնում է ապրանքն այն գնով, որով այն վաճառվում է, իսկ հարուստը սակարկում է: Աղքատը գնում է ամենաէժանը և սիպված է լինում կրկնակի թանկ վճարել դրա դիմաց: Հարուստ մարդը երբեք ավելորդ գումար չի ունենում, իսկ աղքատը ունենում է: Հարուստը գրեթե երբեք իրեն թույլ չի տալիս չնախատեսված գնումներ անել, մինչդեռ աղքատն ավելի ազատ է այդ հարցում: Ապահովված մարդու սկզբունքը. «Մենք այնքան հարուստ չենք, որպեսզի մեզ թույլ տանք էժանագին ապրանքներ գնել»: Աղքատն օգնում է աղքատներին, իսկ հարուստը՝ հարուստներին: Հարուստը գումարը ներդնում է այնպիսի գործի մեջ, որը եկամուտ կբերի, իսկ աղքատը՝ այնպիսի գործի մեջ, որը կծածկի ծախսերը: Ի տարբերություն աղքատի՝ հարուստը գիտի, թե ինչի վրա է ծախսել յուրաքանչյուր կոպեկը: Աղքատն աչքի է ընկնում վերացական մտածողությամբ, իսկ հարուստի մտքում ստույգ թվեր են: Աղքատն ատում է հարուստին, իսկ հարուստն անտարբեր է աղքատի հանդեպ: Աղքատը հարուստից տարբերվում է անհամբերությամբ ու շտապողականությամբ: Ամեն հարուստ չէ, որ իսկապես հարուստ է:
Իմաստուն մտքեր հարստության և աղքատութան մասին՝
1. Հարստությունը նման է ծովի ջրին. ինչքան շատ ես խմում, այնքան շատ ես ծարավում: Շոպենհաուեր
2. Այնտեղ, որտեղ չկան հարուստներ, չկան և աղքատներ: Այնտեղ, որտեղ ոչ ոք չափազանց շատ կարողություն չունի, մարդիկ կարիքի մեջ չեն ապրում: Ֆիլդինգ
3. Այն փողը, որին տիրում ես, ազատության գործիք է, իսկ այն փողը, որի հետևից ես ընկնում՝ ստրկության գործիք: Ժան Ժակ Ռուսո
4. Մարդը հարուստ կամ աղքատ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությամբ: Բիշեր
5. Ժլատը չէ իր հարստության տերը, այլ հարստությունն է ժլատի տերը: Բիոնես Բիրոստենիտոս
6. Հարստության մեջ սիրտն ավելի արագ է կարծրանում, քան ձուն է պնդանում եռացող ջրում: Բյոռնե
7. Բարի անունը բազում գանձերից ավելի թանկ է: Գվիչարդինի
8. Ուրիշի փողը երջանկություն չի բերում: Գիտրի
9. Նա է ամենից հարուստը, ում ուրախություններն ամենից քիչ փող են պահանջում: Թորո
10. Մարդու հագուստի կարկատանը երբեք չի նսեմացրել նրան իմ աչքում: Թորո
11. Հաճախ ազնվությունն է աղքատության պատճառը: Կուրցիոս
12. Հարստությունը կարող է ծառայել մարդուն, սակայն այն կարող է նաև ստրկացնել նրան: Հորացիոս
13. Նրանք, ովքեր կարծում են, թե փողն ամեն ինչ է, անկասկած, հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Բոշեն
14. Ոսկե սանձը յաբուին նժույգ չի դարձնի: Սենեկա Կրտսեր
15. Հարստությունն ու պատիվը երբեք չեն բուժի վիրավոր սիրտը: Թոմաս Ֆուլեր
16. Փողը լավ ծառա է, սակայն վատ տեր: Դյումա որդի
17. Որքա՜ն աղքատ է նա, ով փողից բացի ոչինչ չունի: Գրաֆ
18. Փողը և ժամանակը ամենածանր բեռն են կյանքում: Դժախտ են նրանք, ովքեր դրանցից ավելի շատ ունեն, քան կարող են ծախսել: Սեմուել Ջոնսոն
19. Փողի վրա կենտրոնացած յուրաքանչյուր կյանք մահ է: Վերածնունդն անշահախնդրության մեջ է: Քամյու
20. Աղքատ ճամփորդի համար անգամ ահարկու ավազակը սարսափելի չէ: Յուվենալիուս