Կիրակի, 22 Դեկ 24, 07:57

Չկա ոչինչ առավել կործանարար, քան անձնական շահերի ազդեցությունը հասարակական գործերի վրա: Ժան Ժակ Ռուսո

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Աշխատավարձ
Աշխատավարձ
Տնտեսություն | Բլոգգեր` artak7 | 23 Հոկտ 13 17:01

Աշխատավարձ
Էկոնոմիկայի զարգացման գործում աշխատավարձը մեծ դեր ունի, որի կատարելագործման հարցերը միշտ եղել են պետության ուշադրության կենտրոնում:

Աշխատավարձն ունի իրար հետ անքակտելիորեն կապված երկու կողմ: Նախ, այն հանդիսանում է բանվորների և ծառայողների բարեկեցության բարձրացման աղբյուրը և երկրորդ` արտադրական աճի ու կատարելագործման և, հատկապես, հասարակական աշխատանքի մեջ աշխատավորությանը ընդգրկելու նյութական շահագրգռվածության հզոր միջոց:

Աշխատավարձը, որպես խթանման միջոց օգտագործելու հնարավորություն բխում է նրանից, որ այն հանդիսանում է նաև աշխատավարձի վարձատրման ձև: Աշխատավարձը, աշխատանքի վարձատրման ձև լինելով, նրա չափը պետք է որոշվի աշխատողների աշխատանքի քանակով և որակով: Զարգացած ապրանքային արտադրության պայմաններում աշխատավարձը անհրաժեշտ արդյունքի բաշխման հիմնական ձևն է: Աշխատավարձը աշխատավորների և նրանց ընտանիքների կողմից սպառվող ամբողջ նյութական բարիքների ու ծառայությունների համակցության մեջ կազմում է ավելի քան 70%, մնացածը բաժին է ընկնում սպառման հասարակական ֆոնդերին: Վերջին 10 տարիների ընթացքում բանվորների ու ծառայողների ռեալ եկամուտների ֆոնդի աճի 80%-ը ձեռք է բերվել նրանց աշխատավարձի ֆոնդի ավելացման հաշվին, որը վկայում է բանվորների ու ծառայողների բարեկեցության բարձրացման գործում աշխատավարձի առաջատար դերի մասին: Այդ իսկ պատճառով աշխատավարձի մեծությունը որոշվում է բանվորների ու ծառայողների և նրանց ընտանիքների նյութական ու հոգևոր պահանջմունքների մակարդակի և դրա բարձրացման գիտական վերլուծության հիման վրա: Ապրանքա-դրամական հարաբերությունների պայմաններում աշխատավարձը արտադրության ոլորտում ստեղծված արժեքի մի մասն է, որի վճարումը իրականացվում է դրամական ձևով: Աշխատավարձի վարձատրման աղբյուրը նրանում նոր ստեղծված արժեքի մի մասն է: Ընդորում դա որոշվում է պետության կողմից տարեկան կամ հնգամյակի կտրվածքով, աշխատավարձի պլանային ֆոնդի սահմաններում: Աշխատավարձի էությունը դրսևորվում է նրա կազմակերպման որոշակի ձևի մեջ: Աշխատավարձի կազմակերպումը հանգում է արտադրական պրոցեսում ծախսված աշխատանքի քանակի և որակի գնահատման մեթոդի մշակմանն ու գործնական կիրառմանը, աշխատողների աշխատավարձի տնտեսապես հիմանվորված մակարդակների և հարաբերակցության սահմանը և աշխատանքի վարձատրության, նրա արդյունքների կապակցման տարբեր եղանակների որոշմանն ու օգտագործմանը: Աշխատավարձի էության բազմակողմանիությամբ և աշխատանքի վարձատրության վրա մեծ թվով սոցիալ-տնտեսական և արտադրական գործոնների ազդեցությամբ պայմանավորված աշխատավարձի կազմակերպումը իրենից ներկայացնում է մի բարդ տնտեսական մեխանիզմ: Այն կազմավորվում է իրար հետ փոխադարձ կապի մեջ գտնվող մի շարք տարրերից, որոնցից յուրաքանչյուրը բաշխման հարաբերությունների և աշխատանքի նյութական խթանման համակարգերում կատարում է կոնկրետ ֆունկցիա: Այդ տարրերն են` աշխատանքի նորմավորումը, տարիֆային համակարգը և աշխատավարձի ձևն ու համակարգերը:
Աշխատանքի նորմավորումը աշխատավարձը և նյութական խթանումը կազմակերպելու ելակետն է: Նորմավորման միջոցով սահմանվում է աշխատանքի այն ծավալը, որը աշխատողը կամ աշխատողների խումբը պետք է կատարի որոշակի ժամանակահատվածում համապատասխան կազմակերպական-տեխնիկական պայմաններում: Ավելի լայն իմաստով աշխատանքի նորմավորումը իր մեջ ընդգրկում է աշխատողների կողմից կատարման ենթակա արտադրական օպերացիաների և ֆունկցիաների ամբողջությունը, այսինքն` նրանց աշխատանքային գործունեության ամբողջ ծավալն ու բովանդակությունը: Առանց աշխատանքի նորմավորման անհնար է որոշել անհատական սպառման ֆոնդի մեջ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը և անիմաստ` ըստ աշխատանքի վարձատրությունը: Աշխատավարձի կազմակերպան ժամանակ առաջին հերթին այդպիսի չափ են հանդիսանում բանվորների տարիքային դրույքները և ինժեներա-տեխնիկական աշխատողների ու ծառայողների պաշտոնական ռոճիկները, որոնք իրենցից ներկայացնում են ժամանակի միավորի համար աշխատողների աշխատանքի վարձատրության չափը: Կենտրոնացված կարգով սահմանված տարիֆային դրույքների և պաշտոնական ռոճիկների հիման վրա որոշվում է աշխատողների աշխատավարձի մակարդակը և հարաբերակցությունը, հաշվի առնելով նրանց որակավորումը, աշխատանքի պայմանները, սոցիալ-տնտեսական նշանակությունը և այլ գործոններ, ինչպես նաև հասարակության տնտեսական հնարավորությունները: Քանի որ տարիֆային դրույքներ ու պաշտոնական ռոճիկները հանդես են գալիս որպես աշխատանքի վարձատրման չափ և համապատասխանում են աշխատանքի չափին, այդ իսկ պատճառով էլ դրանք իրենց մեջ արտացոլում են աշխատանքի ինչպես քանակական, այնպես էլ որակական կողմերը:
Գիտատեխնիկական առաջադիմության պայմաններում անընդհատ փոփոխվում են աշխատանքի թե՚ քանակական, թե՚ որակական կողմերը: Դա նշանակում է, որ համապատասխան փոփոխության պետք է ենթարկվեն նաև տարիֆային դրույքները և պաշտոնական ռոճիկները: Սակայն դրանց վերանայման կարգը իրեն չի արդարացնում, որովհետև այն կատարվում է 10-15 տարին մեկ անգամ: Տնտեսապես նպատակահարմար է, որ այդ ժամկետը հասցվի 5 տարվա: Աշխատավարձի ձևերի և համակարգի հիման վա սահմանվում է աշխատանքի նորմայի և նրա վարձատրության չափի կազմը: Աշխատանքի վարձատրության մեջ այլ բազմաթիվ ցուցանիշների հաշվառումը իրականացվում է պարգևատրման միջոցով: Ընդորում, ինչպես պարգևի չափը, այնպես էլ ըստ տարիֆային դրույքների վարձատրությունը կախման մեջ են դրվում աշխատանքի նորմայի մեջ մտնող այս կամ այն ցուցանիշի փաստացի կատարումից: Իր տնտեսական բովանդակության մի պարգևը, ինչպես և տարիֆային դրույքն ու պաշտոնական ռոճիկը հանդիսանում են աշխատավարձի վարձատրության չափ` դրա որոշակի նորմայի համար: Ըստ էության պարգևը հանդիսանում է տարիֆային դրույքների և պաշտոնական ռոճիկների շարունակությունը: Տարիֆային դրույքների և պարգևի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ տարիֆային դրույքները հանդիսանում են աշխատանքի արդյունքների համար վարձատրման գլխավոր, հիմնական չափը: Պարգևը աշխատանքի այն ցուցանիշների համար վարձատրության լրացուցիչ չափն է, որոնք տվյալ դեպքում հաշվի չեն առնվում ըստ տարիֆային դրույքների վարձատրության մեջ: Պարգևը, որպես վարձատրության լրացուցիչ չափ, տարիֆային դրույքների և պաշտոնկան ռոճիկների նկատմամբ գտնվում է ենթակա վիճակում, որովհետև նրա չափը կախված է ոչ միայն աշխատանքի արդյունքներից, այլ նաև փաստացի պատրաստած արտադրանքի համար հաշվարկած աշխատավարձի տարիֆային մասի մեծությունից: Գործնականում պարգևի թույլատրելի չափը սահմանվում է տոկոսով` տարիֆային դրույքի կամ գործարքային վաստակի նկատմամբ:
Այսպիսով, ընդհանրացնելով, նշենք, որ աշխատավարձը հասարակական ամբողջական արդյունքի մի մասն է, որը դրամաձևով վճարվում է աշխատողին` նրա կատարած աշխատանքի քանակին ու որակին համապատասխան:

Տարբերում ենք անվանական ու ռեալ աշխատավարձ: Անվանականը բանվորներին ու ծառայողներին վճարված (հասանելիք) բացարձակ գումարն է: Ռեալ աշխատավարձը բնութագրվում է անվանական աշխատավարձով ձեռք բերվող նյութական արժեքների ու մատուցվող ծառայությունների քանակով: Ռեալ աշխատավարձը հաշվարկելիս անվանական աշխատավարձի հետ մեկտեղ հաշվարկում են հասարակական սպառման ֆոնդերից բնակչության ստացած (հասանելիք) վճարումներն ու արտոնությունները (անվճար ուսուցում, կուլտուր-լուսավորչական աշխատանք, անվճար բուժօգնություն, սանատորակուլտուրական սպասարկում, սոցիալական ապահովագրություն և այլ միջոցներ):

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6784 | date 5.0/1 | date աշխատավարձ, տնտեսություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել