Հինգշաբթի, 21 Նոյ 24, 18:03

Հոռետեսը ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն: Լավատեսը ցանկացած դժվարությունում փնտրում է հնարավորություն: Ուինստոն Չերչիլ

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը
Ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը
Տնտեսություն | Բլոգգեր` Hovhannes | 27 Հոկտ 12 15:31

Ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցություն (GIZ) ընկերության աջակցությամբ ամփոփվել է եւ հոկտեմբերի 26-ին ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցն ունի թեմատիկ բնույթ, որն ամփոփել է, թե նախորդ տարի Հայաստանը տնտեսական զարգացման ինչպիսի միտումներ է ցուցաբերել, ինչ արդյունքներ է արձանագրել «Արտահանողների մոնիտորինգ» հետազոտությունը: Գնահատվել է նաեւ ՀՀ-ԵՄ Ազատ առևտրի համաձայնագրի ազդեցությունը:

«Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ն արձանագրել է, մասնավորապես, որ 2011-ին Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպը փոքր-ինչ արագացել է. 2010-ի 2.2 տոկոս տնտեսական աճի դիմաց գրանցվել է 4.7 տոկոս աճ: Զեկույցը, հիմնվելով նաեւ գերմանացի գործընկերների գնահատումների վրա, ընդգծում է, որ, այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերը բարձր չեն. նախորդ տարվա արդյունքներով` ՀՆԱ-ի նախաճգմաժամային մակարդակը վերականգնվել է ընդամենը 92 տոկոսով: Ընդ որում` տնտեսության վերականգնումն ընթանում է տնտեսության կառուցվածքային ճշգրտումներով եւ կրում է առանձին ոլորտների արտահայտված ազդեցությունը:

Զեկույցում տեղ գտած գնահատականներն, ի դեպ, ոչ բոլոր դեպքերում են համընկնում պաշտոնական գնահատումներին եւ կարծիքներին: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ի ներկայացման ժամանակ ընդգծեց, որ ներկայացված դիտարկումներն ամեն դեպքում քննարկվելու եւ հաշվի են առնվելու:

Աղբյուր` armenpress.am

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5631 | date 5.0/1 | date տնտեսական զարգացում, ՀՀ, տնտեսություն, 2011

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել