Կիրակի, 22 Դեկ 24, 08:26

Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: Ավետիք Իսահակյան

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Գլոբալ ճնգաժամի նախանշանները
Գլոբալ ճնգաժամի նախանշանները
Տնտեսություն | Բլոգգեր` artak7 | 08 Հոկտ 13 17:22

Գլոբալ ճնգաժամի նախանշանները
ZeroHedge ֆինանսական բլոգի հեղինակները համոզված են, որ եթե աշխարհի հզորներն ավելի վաղ նկատեին 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական փլուզման ակնհայտ նշանները, ապա միանգամայն հնարավոր կլիներ կանխարգելել ճգնաժամը:

Այն ժամանակ տնտեսագետներին ճգնաժամի մասին զգուշացնող շատ նախանշաններից որոշներն ի հայտ են եկել նաև այսօր: Ֆոնդային, պարտատոմսերի և անշարժ գույքի շուկաներում նկատվող միտումները վկայում են այն մասին, որ պատմությունը կարող է կրկնվել, և քանի որ ֆինանսական համակարգն աշխարհում այսօր անհամեմատ ավելի թույլ է, քան 5 տարի առաջ, դրա հետևանքներն արդեն աղետալի կլինեն:

Որպես ապացույց` բլոգի հեղինակները բերում են տնտեսագետ Մայքլ Սնայդերի դիտարկումները, ով ներկայացնում է վերջին ֆինանսական ճգնաժամի և ԱՄՆ ներկա տնտեսական իրավիճակի 16 նմանություններ:

1. Bank of America Merrill Lynch-ի տվյալներով` իրենց խոշոր ինստիտուցիոնալ հաճախորդները բաժնետոմսերը վաճառում են այնպիսի արագությամբ, ինչպիսին դեռ չի եղել 2008-ից առ այսօր:

2. Բաժնետոմսերի գները 2008-ին խիստ տարբեր էին տնտեսապես հիմնավորված գներից: Այժմ էլ Վաշինգթոնում տիրում է նույն իրավիճակը:

3. 2008-ի սկզբին բենզինի միջին գինը էապես բարձրացավ: Սա սկսում է կրկնվել: Յուրաքանչյուր անգամ, երբ բենզինի միջին գինը ԱՄՆ-ում մեկ գալոնի դիմաց (մոտավորապես 4.55 լ) գերազանցում է 3.8 դոլլարի սահմանը, ֆոնդային շուկան անկում է ապրում:

4. Բնակարանների գները Lehman Brothers-ի սնանկացումից առայսօր արձանագրել են 2 խոշոր անկում և այն էլ` ընդամենը մեկ ամսվա ընթացքում: Նշենք, որ ֆինանսական ծառայություններ մատուցող Lehman Brothers-ը 2008-ի սեպտեմբերի 15-ին հայտարարել էր իր սնանկացման մասին (ԱՄՆ պատմության մեջ խոշորագույնը): Ընկերությունը տնօրինում էր 600 մլրդ ԱՄՆ դոլլարի ակտիվներ:

5. Ֆինանսական վերջին ճգնաժամի ընթացքում երկարաձգված հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները կտրուկ աճեցին: Այդ կրկնվում է նաև այսօր:

6. Այսօր, ինչպեսև այն ժամանակ, նկատվում է հիփոթեքային կարգավորվող տոկոսադրույքների ծավալի կտրուկ աճ:

7. Գործազրկության մակարդակը մինչև ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամը սկսեց արագ աճել: Գործազրկության նպաստ ստանալու հայտերն այսօր էլ բազմապատկվում են:

8. ԱՄՆ տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը ներկայում հասել է 2.6%-ի սահմանին: Այն ժամանակ էլ դրանց եկամտաբերությունը մեծացավ հենց 2008թ. առաջին կեսին:

9. Յուրաքանչյուր անգամ, երբ հիմնական կապիտալ ներդրումներում (արտադրական հիմնական միջոցների մատակարարումների ծավալը` բացառությամբ ինքնաթիռների և ռազմական տեխնիկայի) տարեկան փոփոխությունը դառնում է բացասական, Միացյալ Նահանգները, որպես կանոն, արձանագրում է ետընթաց: Այս ցուցանիշն այսօր էլ նվազում է, ընդ որում` շատ արագ:

10. Միջին ժամավարձն ԱՄՆ-ում 2013թ. առաջին եռամսյակում գրանցել է 2009-ից առայսօր նկատված ամենամեծ անկումը:

11. Ընթացիկ տարվա հունիս ամսին ամերիկացիների` ռեստորաններում արված ծախսերը հավասարվել են 2008թ. փետրվարին արձանագրված նվազագույն մակարդակին:

12. Նախքան համաշխարհային ճգնաժամը, ամերիկյան կորպորացիաների եկամուտները խիստ հիասթափեցնող էին, ինչը նկատվում է նաև այսօր:

13. 2008-ին, ինչպես և այսօր, ոսկու գները էապես նվազեցին:

14. Ներկայում գործարար վստահության ինդեքսն ամենացածրն է, ինչը տեղի չի ունեցել վերջին ետընթացից առայսօր:

15. Դեռ 2008-ին ԱՄՆ պետական պարտքը արագ աճեց և հասավ աննախադեպ մակարդակի: Այս առումով` Միացյալ Նահանգներն այսօր ավելի վատթար վիճակում են:

16. Ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամի ընթացքում Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանքեն ամերիկացիներին վստահեցնում էր, թե բնակարանների գները չեն նվազի և տնտեսությունն էլ ետընթաց չի ապրի: Վերջերս նա կրկին անգամ փորձել է համոզել ամերիկացիներին, որ ամեն ինչ հրաշալի է լինելու: Սակայն, դիտարկումների հեղինակը վստահեցնում է, որ այս անգամ էլ չեն իրականանալու Բերնանքեի մարգարեությունները:

Աղբյուր՝ http://armef.com/news/category/international/article/ar...
 
view 5596 | date 5.0/3 | date ճգնաժամ, տնտեսություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել