Գյումրիում ամիսներ առաջ սփյուռքահայերի կողմից ստեղծված «Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարարական IT ընկերությունն սկսում է «Կառուցի՛ր քո բիզնեսը, կառուցի՛ր Գյումրին» արշավը: Ընկերության հիմնադիրներ Թոդ Ֆաբաքերը և Միքայել Ջանեանն այսօր լրագրողներին ներկայացրին իրենց առաջարկները և կիսվեցին ապագա ծրագրերով: Այսօր՝ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ իրենք ընտրել են Գյումրին, որովհետև այստեղ մեծ կրեատիվի պոտենցիալ կա: Միքայել Ջանեանը տեղեկացրեց, որ ընկերությունը կունենա շուրջ 200 աշխատակից, ովքեր կստանան 600 դոլար աշխատավարձ: Հիմնադիրները նաև տեղեկացրին, որ ուրբաթ օրը կստորագրեն փոխհամաձայնության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ «Մենք բաց ենք համագործակցության համար, և նախատեսված է նաև համագործակցություն արտերկրյա գործընկերների հետ»,- հավելեց Միքայել Ջանեանը: