Կիրակի, 22 Դեկ 24, 08:40

Եթե դուք կարող եք գտնել ուղի առանց որևէ խոչընդոտների, ապա այն ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ չի տանում: Էռնեստո Չէ Գևարա

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Հարկերի սոցիալ տնտեսական նշանակությունը
Հարկերի սոցիալ տնտեսական նշանակությունը
Տնտեսություն | Բլոգգեր` artak7 | 15 Հոկտ 13 16:38

Հարկերի սոցիալ տնտեսական նշանակությունը
Հարկի վճարման աղբյուրը նոր ստեղծված արժեքն է` ազգային եկամուտը, որը ստանում է դրսևորման առանձնահատուկ ձևեր` աշխատավարձ, շահույթ, ռենտա, տոկոս: Այս սկզբնական բաշխումից հետո տեղի է ունենում վերաբաշխում, որտեղ էլ ձևավորվում են հարկերը:

Տնտեսագիտական գրականության մեջ նշվում են հարկերի 2-3 հիմնական գործառույթներ, որոնց զուգահեռ հանդիպում են լրացուցիչ մի քանի գործառույթներ:
Հիմնականում ընդունելի են համարվում հարկերի գանձարանային և տնտեսական (կարգավորող) գործառույթները: Առանձին հեղինակներ նշում են նաև հարկերի սոցիալական գործառույթի մասին:
Հարկերի տնտեսական (կամ կարգավորող) գործառույթը դրսևորվում է կարգավորման և խթանման մեխանիզմներով, տարբեր ճյուղերում ներդրումների հոսքերի կառավարմամբ, կապիտալի կուտակման ուժեղացմամբ կամ թուլացմամբ, բնակչության վճարունակ պահանջարկի ընդլայնմամբ կամ նեղացմամբ: Ընդ որում կարգավորող գործողությունները կողմնորոշված են առավելապես մակրոտնտեսական գործընթացներին և համամասնություններին, իսկ խթանողը` ավելի մոտ է միկրոէկոնոմիկային և հաշվի է առնում կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների շահերը:
Տնտեսական գործառույթի միջոցով ներ է գործում տնտեսության ճյուղային, միջճյուղային և տարածաշրջանային համամասնությունների ձևավորման վրա:
Երբեմն նշվում է նաև հարկերի երրորդ` սոցիալական գործառույթի մասին, որը դրսևորվում է սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության աջակցության նպատակով հարկային մեթոդների կիրառման մեջ: Հարկերի սոցիալական բնույթի մասին է վկայում հարկային մուտքերի հաշվին պետությունում սոցիալական ծրագրերի, սոցիալական ոլորտի ֆինանսավորման փաստը: Հարկերի սոցիալական գործառույթի կարևորությունը հատկապես կտրուկ աճում է տնտեսական ճգնաժամերի ժամանակ, երբ հասարակության մեծ մասը սոցիալական պաշտպանվածության կարիք ունի: Ընդ որում, շուկայական տնտեսությամբ երկրներում հարկերը համարվում են սոցիալական պայքարի առանցք, քանի դրանք առնչվում են սեփականության, եկամուտների և գների բաշխման գործընթացի հետ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8158 | date 5.0/3 | date հարկ, տնտեսություն, հարկեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել