Կորպորատիվ կառավարումը տնտեսագիտության բնագավառ է, որը հետազոտում է այն, թե ինչես կարող են ընկերությունները` օգտագործելով ինստիտուցիոնալ կառուցվածքները, գործել ավելի արդյունավետ: Մեթիսեն
Ամերիկյան Heritage հիմնադրամը և Wall Street Journal թերթը ներկայացրել են աշխարհի ամենաազատ տնտեսական տարածքով երկրների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է Հոնգկոնգը, որի "Տնտեսական ազատության ինդեքսը" 100 հնարավորից գնահատվել է 89.3: Երկրորդը Սինգապուրն է` 88 միավորով: Առաջատար հնգյակում են նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան: Լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ը:
Հայաստանը համարվում է տնտեսական միջին ազատություն ունեցող երկիր եւ զբաղեցնում է 38-րդ տեղը` 69.4 միավորով: Փորձագետների կարծիքով, չնայած տնտեսական ազատության մի շարք կատեգորիաներով ունեցած առաջընթացին, մեր երկրում խնդիրներ կան դատական անկախության և կառավարության գործունեության թափանցիկության հարցերում: Որպես գերակա խնդիր նշվում է նաեւ կոռուպցիան, որպես առաջընթաց` տնտեսության դինամիզմի աճն ու բիզնեսի վարման գործընթացի պարզեցումը:
Վրաստանը 21-րդն է, Թուրքիան՝ 69-րդը, իսկ Ադրբեջանը՝ 88-րդը:
Ցուցակը ձևավորվում է 10 չափանիշների հիման վրա։ Հաշվի են առնվում տնտեսական ու առևտրային ազատությունների աստիճանը, ներդրումային քաղաքականությունը, պետության միջամտությն չափը, կոռուպցիայի գործոնը և այլն:
177 երկրների շարքում վատագույնները Զիմբաբվեն, Կուբան և Հյուսիսային Կորեան են: