Կիրակի, 22 Դեկ 24, 08:50

Կառավարման ամբողջ արվեստը նախ և առաջ նպատակ ունի մեծացնել ուրիշների ակտիվությունը: Լի Յակոկա

Գլխավոր » Բլոգեր » Տնտեսություն » Ռիսկեր - ռիսկեր
Ռիսկեր - ռիսկեր
Տնտեսություն | Բլոգգեր` artak7 | 23 Հոկտ 13 16:51

Ռիսկեր - ռիսկեր
Կախված հնարավոր արդյունքի ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ մաքուր և սպեկուլյատիվ:

Մաքուր ռիսկերը ենթադրում են բացասական կամ չեզոք արդյունքների ստացում (բնական-ֆիզիական, էկոլոգիական, քաղաքական, տրանսպորտային և կոմերցիոն ռիսկերի մի մասը՝ տնտեսական, արտադրական, առևտրային):

Սպեկուլյատիվ ռիսկերը արտահայտում են դրական և բացասական արդյունքների ստացման հնարավորություն: Դրանք ներառում են ֆինանսական ռիսկեր, որոնք կոմերցիոն ռիսկերի մի մասն են կազմում:

Բնական-ֆիզիկական ռիսկերի շարքին են դասվում, այն ռիսկերը, որոնք առաջանում են բնության տարերային ուժից՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, համաճարակներ և այլն:

Էկոլոգիանական են՝ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ռիսկերը:

Քաղաքական ռիսկերը կախված են երկրում քաղաքական իրավիճակի և պետության գործունեության հետ: Քաղաքական ռիսկեր առաջանում են արտադրական և իրացման գործընթացների խախտման ժամանակ, պատճառներով, որոնք կախված չեն տնտեսվարող սուբյեկտից:

Տրանսպորտային ռիսկեր՝ կախված են արտադրանքի տեղափոխման հետ:

Կոմերցիոն ռիսկերը իրենցից ներկայացնում են կորուստների վտանգ ֆինանսատնտեսական գործունեությունից: Նրանք գործարքի հնարավոր արդյունքների անորոշության պատճառով առաջացած ռիսկեր են:

Տնտեսական ռիսկերը, այն ռիսկերն են, որոնք առաջանում են սեփականատիրոջ գույքի կորուստներից գողության, լարման տատանումների, տեխնիկական, տեխնոլոգիական համակարգերի խափանման պատճառով:

Արտադրական ռիսկեր՝ կապված են կորուստների հետ, որոնք առաջանում են արտադրության կասեցման ժամանակտարբեր գործոնների ազդեցության պատճառով հիմնական և շրջանառու ֆոնդերի վնասման ժամանակ (սարքավորումներ, հումք, տրանսպորտ և այլն), ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման պատճառով առաջացած ռիսկեր:

Առևտրային ռիսկերը իրենցից ներկայացնում են ոչ ժամանակին վճարումների, վճարումներ կատարելու մերժման, հումքի ուշացման դեպքում:

Ֆինանսական ռիսկերը կապված են հնարավոր ֆինանսական կորուստների հետ:

Ֆինանսական ռիսկերը լինում են երկու տեսակի՝

Ռիսկեր փողի գնողունակության հետ կապված
Ռիսկեր կապված կապիտալի ներդրման հետ (ներդրումային ռիսկեր)

Ինֆլյացիոն ռիսկեր՝ ինֆլյացիայի աճի ժամանակ եկամուտները գնողունակության տեսանկյունից ավելի արագ են արժեզրկվում, քան աճում: Այդ դեպքում ձեռնարկատերը իրական կորուստներ է կրում:

Դեֆլյացիոն ռիսկեր՝ դեֆլյացիայի ժամանակ գների մակարդակի անկման պատճառով առաջանում է ձեռնարկատիրական գործունեության պայմանների վատացում և եկամուտների նվազում:

Արտարժույթային ռիսկեր՝ փոխարժեքային կուրսի տատանումների ժամանակ, երբ կան միջազգային առևտուր, վարկեր կամ այլ արժույթային գործողություններ:

Իրացվելիության ռիսկեր՝ արժեթղթերի կամ այլ ապրանքների իրացման ժամանակ կորուստների առաջացած ռիսկերն են որակի կամ գնի գնահատականի փոփոխության պատճառով:

Կորցրած շահույթի ռիսկեր՝ անուղղակի ֆինանսական կորուստի որևէ չիրականացված գործողության հետևանք (ապահովագրություն, ներդրումներ և այլն):

Եկամտաբերության նվազման ռիսկերը կարող են առաջանալ տոկոսների և պորտֆելային ներդրումներից, վարկերից, ավանդներից դիվիդենտների նվազեցման պատճառով:

Վարկային ռիսկ՝ վարկատուներին վարկի և տոկոսների չվճարելու վտանգն է: Վարկային ռիսկ է նաև այն դեպքը, երբ էմիտենտը թողարկելով պարտատոմսեր չի կարողանում վճարել տոկոսները կամ մայր գումարը:

Վարկային ռիսկը կարելի է ներառել նաև ուղղակի ֆինանսական ռիսկերի մեջ:

Ուղղակի ֆինանսական ռիսկեր են՝ բորսայական, սելեկտային, սնանկության, ինչպես նաև վարկային ռիսկերը:

Բորսայական ռիսկերը իրենցից ներկայացնում են բորսայական գործարքներից կորուստների վտանգ: Այդ ռիսկերի շարքին են դասվում՝ առևտրային գործարքների. Բրոքերային գործարքների կոմիսիոն վճարների համար չվճարելը և այլն:

Սելեկտային ռիսկեր՝ սխալ ներդրումների եղանակի սխալ ընտրության դեպքում՝ ներդրումների համար արժեթղթերի համեմատությունը այլ արժեթղթերի հետ պորտֆելային ներդրումների ձևավորման ժամանակ:

Սնանկացման ռիսկ՝ ներդրումների եղանակի սխալ ընտրության ժամանակ, սեփական կապիտալի ամբողջ ծավալի կորուստ և իր վրա վերցված պարտավորությունների գծով անվճարունակություն: Արդյունքում ձեռնարկատերը դառնում է սնանկ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 10476 | date 5.0/2 | date տնտեսություն, ռիսկեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել