Չորեքշաբթի, 06 Օգս 25, 06:17

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Ոչ այնպես, ինչպես մեզ մոտ
Ոչ այնպես, ինչպես մեզ մոտ
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` KinoPause | 06 Փետր 13 15:43

Ոչ այնպես, ինչպես մեզ մոտ
Արևելքը արևելք է, արևմուտքը` արևմուտք... չի կարելի ասել, որ արևելքի և արևմուտքի սովորույթների մեջ չկա ընդհանուր ոչինչ, իսկ եթե որոշ դեպքերում նրանք առանձնանում են միմյանցից, ապա դա զարմանալի չէ, պետք է հաշվի առնել այն տասնյակ հազարավոր կիլոմետրերը, որ բաժանում են աշխարհի այս երկու մասերը:

Արևելքում դռներն ու պատուհանները բացված են թողնում, իսկ արևմուտքում` ամուր փակում են:

Չինաստանում ավելի շատ հարգում են տղամարդկանց, քան կանանց, արևմուտքում` հակառակը:

Արևելքում կնոջ դերը կայանում է նրանում, որ հոգ տանի ընտանիքի մյուս անդամների նկատմամբ, արևմուտքում` կինն է ուղորդում ընտանիքի գործունեությունը: Արևելքում կնոջ տեղը տան մեջ է, տղամարդունը` տանից դուրս: Այն, ինչ խոսվում է տան մեջ, երբեք պատերից դուրս չի գալիս: Այն, ինչ խոսվում է դրսում, երբեք չի մտնում տան պատերից ներս:

Չինաստանում հակառակ սեռի ներկայացուցիչները, միմյանց առարկա փոխանցելիս, մատներով չպետք է դիպչեն իրար: Իսկ արևմուտքում տղամարդիկ և կանայք ձեռքով բարևում են միմյանց, հաճախ` ողջույնը ուղեկցվում է համբույրով:

Չինաստանում անշնորհքություն է համարվում ոչ հարազատ մարդու հետ համբուրվելը, մինչդեռ` արևմուտքում դա հարգանքի և քաղաքավարության դրսևորում է:

Արևելքում ընդունված չէ սառը ջուր խմելը, այն համարվում է մի շարք ցավերի հարուցիչ, իսկ արևմուտքում ընդունված է սառը ջրով հագեցնել ծարավը:

Չինաստանում գինին խմելուց առաջ տաքացնում են, արևմուտքում հակառակը` սառեցնում:

Արևելքում կանայք զգեստներ են կրում, որպեսզի պաշտպանվեն քամուց ու ցրտից, ինչպես նաև` քողարկեն մարմինը: Մեծագույն անամոթություն է համարվում, եթե զգեստի տակից երևում է մարմնի որևէ մասը: Իսկ արևմուտքում կանացի զգեստները դիտավորյալ ընդգծում կամ ցուցադրում են մարմնի այս կամ այն բարեմասնությունը:

Արևելքում ջրալի ճաշատեսակներն ուտում են երկրորդ հերթին, իսկ արևմուտքում հակառակը` սկզբից: Արևելքում ճաշելիս չեն խոսում, իսկ արևմուտքում ճաշի սեղանի շուրջ քննարկում են ընտանեկան և գործնական հարցեր:

Չինաստանում սպիտակը սգո գույն է, կարմիրը` հարսանիքի և ուրախության, իսկ սևը` գործնական հանդիպումների և աշխատանքի: Արևմուտքում` հակառակը:

Արևելքում, երբ կանայք զգում են իրենց վրա որևէ մեկի քննախույզ հայացքը, վիրավորվում են, իսկ արևմուտքում կանայք շոյվում են իրենց հանդեպ ցուցաբերվող ուշադրությունից:

Չինաստանում, երբ հյուր են հրավիրում, տանտիրուհին չի դիմավորում նրան, առավել ևս` նրա հետ սեղան չի նստում: Իսկ արևմուտքում կինը ոչ միայն դիմավորում է հյուրին, այլև` թևանցուկ ուղեկցում է նրան, մասնակցում նաև ընդունելության բոլոր արարողություններին:

Չինաստանում պատվավոր հյուրին նստեցնում են տանտիրոջ ձախ կողմում, իսկ Եվրոպայում` աջ, կամ ընդհանրապես չեն կարևորում կողմը:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5188 | date 5.0/1 | date սովորույթներ, արևմուտք, արևելք, Չինաստան, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել