Մրցանակակիր պրոդյուսեր Ջոն Հեյմանն այս հարցին պատասխանում է «Հիսուս» ֆիլմում: Հեյմանի նկարահանած ֆիլմն իրականությանն այնքան մոտ է, որ թվում է, թե մարդ ապրում է Փրկչի հետ առաջին դարի Պաղեստինում: Իրական պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, աշխատակազմը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հատուկ ճարտարապետությունը, հագուստները, սովորույթներն ու կերակրատեսակները: «Հիսուս» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան վայրում՝ Իսրայելում, ավելի քան 5000 իսրայելցիների և արաբների մասնակցությամբ: Փաստերը վերցված են Ղուկասի ավետարանից:
Հարցեր. Ինչպե՞ս կարող էր արհամարհված մի չքավոր գալիլեացի, ով երբևէ հրամանատար չէր եղել, հարստություն չէր ունեցել, մի օր դառնալ պատմության ամենահայտնի և ամենասիրելի անձը: Արդյո՞ք Հիսուսը այն էր, ինչ ներկայանում էր: Ինչո՞ւ են մարդիկ հիացած Նրա կյանքով և ուսուցմամբ նույնիսկ Նրա հայտնությունից 20 դար անց: Արդյո՞ք Նա այնպիսին է, ինչպիսին ակնկալում են բոլորը:
Պատասխաններ. «Հիսուս» ֆիլմը տվել է միլիոնավոր մարդկանց հարցերի պատասխանները: Թարգմանվել է մոտ 1000 լեզվով, ինչի շնորհիվ այն դիտել են 3-4 միլիարդ մարդիկ: Հիսուսի կյանքի այս իրական պատկերը տալիս է մարդկության պատմության ամենաազդեցիկ և ամենակարող մարդու անձի՝ Հիսուս Նազովրեցու ճշգրիտ նկարագիրը:
Դիտեք այս ֆիլմը և գտեք հիշյալ հարցերի՝ կյանք վերափոխող պատասխանները:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է