Կարճամետրաժ ֆիլմ՝ հայերեն թարգմանությամբ, որում ներկայացված է, թե ինչպես է հավատքի հայր Աբրահամն իր սերնդին փոխանցում աշխարհի ստեղծման ողջ պատմությունը՝ կոչ անելով նրանց անվերապահորեն վստահել Աստծուն:
Աստված աշխարհն արարել է ժամանակի ու տարածության մեջ` իր ամենակարող զորությամբ նրան անգոյությունից կյանքի կոչելով: Աստված արարեց մարդուն և նրան իր հետ առանձնահատուկ հաղորդակցության կոչեց` բոլոր արարածներից նրան վեր կարգելով և սահմանելով նրա գոյության գլխավոր նպատակը, այն է՝ ապրել Արարչի հետ լիակատար ներդաշնակության մեջ, այլ կերպ ասած` ապրել հոգևոր կյանքով: Հենց այդ մասին են մեզ վկայում Աստվածաշնչի հավերժական խոսքերը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է